Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանին անհանգստացնո՞ւմ են ԱԱԾ–ի բացահայտումները

535
Երևանի քաղաքապետը հայտարարեց` բոլորն են օրենքի առաջ պատասխանատու։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն չեն անհանգստացնում ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումները:

«Իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում։ Եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու։ Երբ նայենք, կտեսնենք` քաղաքապետարանում և քաղաքապետարանի ենթակա կառույցներում աշխատանքների առումով ավելի են վերահսկողություն իրականացնում, և ավելի նորմալ են ծառայությունները մատուցվում: Աշխարհը զարգանում է, քաղաքացիների պահանջը բարձրանում է և մեր ծառայությունների որակը ավելին պետք է լինի, քան եղել է նախկինում»,- ասաց նա:

Հիշեցնենք` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին քրեական գործեր են հարուցվել: Նա խոստացել էր, որ քննության ավարտին ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե:

Նրա խոսքով` քրեական գործում ներգրավվել են մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ: Վանեցյանն ասել էր, որ 350 մարդ տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և հարկեր չեն վճարում: Ի դեպ, այդ մարդիկ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիներ են, որոնց անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել տարբեր կազմակերպություններ:

535
թեգերը:
Տարոն Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սամվել Ալեքսանյանը «փուռն է գնում». «Ժամանակ»
ԱԱԾ–ն չորս հոգու ձերբակալեց. հարցաքննվել են ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալները
Պետք էր սպասել, ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը հապճեպ էր. Բաղդասարյան
ԱԱԾ-ի կողմից ավելի քան 20 մարդ բերման է ենթարկվել. «Ժողովուրդ»
Պաշտոնյաների ուղիղ եթերները մտահոգել են ԱԱԾ նորանշանակ պետին
Ովքե՞ր են Հայաստանի հարուստները. ԱԱԾ պետն աղմկահարույց բացահայտումներ է խոստանում