00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարդարապատի հերոսամարտի մասին պետք է իմանան նաև Ռուսաստանում. Նադեին–Ռաևսկի

© Photo : Public domainАрмянские добровольцы майских сражений начала XX века
Армянские добровольцы майских сражений начала XX века - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարյուր տարի է անցել Սարդարապատի հերոսամարտից, որը հիրավի ճակատագրական դարձավ հայ ժողովրդի և Հայաստանի 1–ին հանրապետության համար։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Սարդարապատի հերոսամարտը, որը, փաստորեն, փրկեց հայկական պետականությունը, պատմության այն էջն է, որն, անպայման, պետք է իմանան նաև Ռուսաստանում։ Այս մասին Մոսկվա–Երևան տեսակամրջի ժամանակ հայտնեց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Фотографии членов первого правительства Армении. Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ. ի՞նչ փաստաթղթեր է հրապարակելու ազգային արխիվը

Սարդարապատի հերոսամարտի նշանակությունն անհնար է թերագնահատել։ Առանց դրա Հայաստանից կմնար միայն իր պատմական անվանումը։ Սակայն կա ևս մեկ կողմ` ոչ պակաս կարևոր. հերոսամարտն, ըստ էության, կասեցրել է պանթուրքական ուժերի հարձակումը, որոնք չափազանց վտանգավոր էին ոչ միայն Հայաստանի, Անդրկովկասի, այլև Ռուսաստանի համար, որտեղ ապրում է 28 թյուրքական ժողովուրդ, կարծում է փորձագետը։

Այնուհետև Նադեին–Ռաևսկին ավելի մանրամասն է պատմում բուն հերոսամարտի մասին։

Սարդարապատի հերոսամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29-ը Սարդարապատ երկաթուղային կայարանի մերձակայքում հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների միջև` մի կողմից, և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորքերի` մյուս կողմից։

Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, ռուսական զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից` դատարկելով Կովկասյան ճակատը։

Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը (1917 թվականի դեկտեմբերի 5-ի)` 1918 թվականի փետրվարի 10-ին թուրքական զորքերը հարձակման անցան և իրենց բանակի քանակի հաշվին կրկին նվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրի)։

© Sputnik / Arsen HaytyanՆադեին–Ռաևսկի
Նադեին–Ռաևսկի - Sputnik Արմենիա
1/4
Նադեին–Ռաևսկի
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատի» թանգարան
«Սարդարապատի» թանգարան - Sputnik Արմենիա
2/4
«Սարդարապատի» թանգարան
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատի» թանգարան
«Սարդարապատի» թանգարան - Sputnik Արմենիա
3/4
«Սարդարապատի» թանգարան
© Sputnik / Karen YepremyanՍարդարապատի հուշահամալիր
Սարդարապատի հուշահամալիր - Sputnik Արմենիա
4/4
Սարդարապատի հուշահամալիր
1/4
Նադեին–Ռաևսկի
2/4
«Սարդարապատի» թանգարան
3/4
«Սարդարապատի» թանգարան
4/4
Սարդարապատի հուշահամալիր

Կովկասյան ճակատում գործող հայկական կորպուսը (հրամանատար գեներալ Նազարբեկյան), որը 3 դիվիզիայից էր բաղկացած (հրամանատար գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկյան, գեներալ Անդրանիկ Օզանյան), նահանջում էր` մարտնչելով ու այդպիսով ապահովելով տասնյակ հազարավոր արևմտահայ փախստականների անվտանգությունը։

«Մնացին հայ զորամիավորումները, պետք էր ինչ-որ բան մտածել` թուրքական գրոհը կասեցնելու համար։ Աղետալի իրավիճակ էր, քանի որ թուրքական բանակը հասել էր մինչև Ալեքսանդրապոլ։ Թուրքերը որոշել էին գրավել Արևելյան Հայաստանը», – պատմում է խոսնակը։

Скульптор из Японии Кумико Сузуки и Ара Прекрасный на Международном симпозиуме скульптуры в Апаране - Sputnik Արմենիա
«Մեր պապերի սխրանքը». օտարերկրյա քանդակագործներն Ապարանում մեր պատմությունն են կերտում

Դժվար է պատկերացնել, թե ինչպես հայկական զորքին հաջողվեց կանգուն մնալ. մարտերին ապագա հանրապետության մի քանի դիվիզիա և 3-4 հայ գեներալ էր մասնակցում։ Հայերի հետ միասին կռվում էին նաև եզդիները, որոնք հայերից պակաս չէին տուժել թուրքական լծից։

«Այդ ժամանակ ամբողջ Հայաստանով սկսեցին կամավորների գրանցել։ Իսկ դա նշանակում է` մարդկանց զենք բռնել էր պետք սովորեցնել։ Ժամանակը քիչ էր։ Գովելի է, որ հրամանատարները կարողացան մոբիլիզացնել ժողովրդին», – նշեց Նադեին–Ռաևսկին` ավելացնելով, որ առանձին ստորաբաժանումների հրամանատարությամբ զբաղվում էին ռուս սպաները։

Նադեին–Ռաևսկին հարյուրամյա վաղեմություն ունեցող ճակատամարտը հայոց պատմության հերոսական էջ անվանեց։ Նրա խոսքով` եթե չլիներ այդ հաղթանակը, ամեն ինչ տխուր ավարտ կունենար, որովհետև թուրքերը Էրիվանի վրա էին գալիս (Երևանի ռուսական անվանումը մինչև 1936 թվ. – խմբ.)։

Այս հիշարժան օրվա մասին պետք է իմանան նաև Ռուսաստանում, համոզված է փորձագետը։

«Ռուս դպրոցականները պետք է իմանան մեր երկրի մտերիմ դաշնակցի, բարեկամի պատմությունը, քանի որ խոսքը հասարակ մարտի մասին չէ», – ասաց Նադեին–Ռաևսկին։

Հայերը Ռուսաստանի պատմության և մշակույթի մաս վաղուց են դարձել, եզրափակում է Նադեին–Ռաևսկին` օրինակ բերելով Հովհաննես Այվազովսկուն, մարշալ Բաղրամյանին և Ռուսաստանի այլ ականավոր հայերի։

Լրահոս
0