00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը զգոն է, կամ ե՞րբ Հայաստանը կազատվի Վերին Լարսի խնդրից

© AFP 2024 / VANO SHLAMOVВерхний Ларс
Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերին Լարսի այլընտրանքային ուղիները կարող են գործարկվել միայն Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարցերը լուծելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության միջև «Մաքսային վարչարարության և ապրանքների վաճառքի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական պայմանագրի ստորագրումը դեռ չի նշանակում, որ 2011թ-ի համաձայնագիրն իրագործվելու է։

Ситуация на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Խնդրահարույց Վերին Լարսը. ի՞նչ անի հայ արտահանողը

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Երևանում շունչը պահած հետևում են այդ ուղղությամբ ցանկացած ակտիվության, քանի որ 2011թ-ի համաձայնագրի իրագործման դեպքում կգործարկվեն Լարսի այլընտրանքային ուղիները` Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով։ Այդ միջանցքները նշված են «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» 2011թ-ի ռուս-վրացական համաձայնագրում։

2011թ-ի համաձայնագիրն իրագործելու դեպքում SGS-ին պետք է նշված երթուղիներով բեռների մոնիտորինգի առաքելություն իրականացնի։ Վրաստանը շվեյցարացիների հետ պայմանագիր է կնքել 2017թ-ի դեկտեմբերի 19-ին։ Հինգ ամիս անց` մայիսի 18-ին, նույնանման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանը։

«Դժվարանում եմ ասել, թե կլինի՞ արդյոք այս տարի 2011թ-ի համաձայնագրի կատարում։ Ռուսական կողմը ստորագրել է շվեյցարական ընկերության հետ։ Մենք Կարասինի հետ կանդրադառնանք այս թեմային Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ (մայիսի 24)», — ասաց Աբաշիձեն։

Նրա խոսքով` Թբիլիսին ուզում է հասկանալ, թե ռուսական կողմն ինչպես է ծրագրում այս ուղղությամբ հետագա գործողությունը։ Ակնկալվում է նաև խորհրդատվություն շվեյցարական ընկերության հետ։

Աբաշիձեին չի զարմացնում Ռուսաստանի և SGS-ի միջև կնքված պայմանագիրը։ Նա համարում է, որ այդ պայմանագիրը պետք է ստորագրվեր, քանի որ Թբիլիսին մի քանի ամիս առաջ է գնացել դրան։ Հիմա եկել է Մոսկվայի հերթը։

Աբաշիձեն ընդգծեց, որ վաղ է խոսել Հայաստանի համար Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին։ Այս հարցում նրա հետ համամիտ է նաև Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Առաջիկայում չարժե սպասել, որ համաձայնագիրը կիրագործվի, քանի որ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում 2011թ-ի համաձայնագրի կետերը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Լաստանավ VS Լարս. Փոթի-Կովկասը Լարսի արժանի այլընտրանք

Նա նշեց, որ հարցը մասամբ կարող է լուծվել եռակողմ հանձնաժողով ստեղծելուց հետո, որի շրջանակում կբարձրացվեն բոլոր այդ խնդրահարույց հարցերը։ Փորձագետը կարծում է, որ շատ առումներով իրավիճակը կախված է նրանից, թե արդյոք կողմերը պատրա՞ստ են փոխզիջման։

Հայաստանն այս փուլում Վերին Լարսի այլընտրանք ունի` լաստանավային փոխադրումը։

«Ցամաքային երթուղին կարող է Վերին Լարսի այլընտրանք դառնալ այն դեպքում, եթե լուծվեն քաղաքական հարցերը», — ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ 2018թ-ի հունվարին Պրահայում Կարասինի և Աբաշիձեի հանդիպումից հետո կողմերի միջև տարաձայնություններ են ծագել վերոհիշյալ համաձայնգրի դրույթների հետ կապված։

Թբիլիսին այդ ժամանակ անընդունելի էր համարել ռուսական կողմի հայտարարությունը` մի կողմից Վրաստանի և Աբխազիայի, մյուս կողմից Հարավայի Օսեթիայի հետ մաքսային սահմանները գործարկելու մասին։

Վրաստանը համարել էր, որ դա հակասում է 2011թ-ի համաձայնագրին, որում նշվում է մաքսային սահմանների, առևտրային միջանցքների մասին (դրանք պետք է լինեն շվեյցարական SGS ընկերության մոնիտորինգի տակ)։

Այդ միջանցքները թույլ կտային Հայաստանին օգտագործել Ռոքյան թունելը կամ Աբխազական երկաթուղին` որպես Վերին Լարսի այլընտրանք։

Լրահոս
0