00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Փաշինյանի թիմը կխախտի «Գազելներով» ու ընտրակաշառքով ընտրությունների ավանդույթը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունում արտահերթ ընտրությունների դեռ չեն պատրաստվում։ Հասարակական կազմակերպությունները կանխատեսում են` ինչպես կանցնեն նոր ընտրություններն ու ինչ կարգով։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Իշխանափոխությունից հետո Հայաստանում կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ, բայց ոչ գործող ընտրական օրենսգրքով ու ներկա ընտրական համակարգով։ Այս հայտարարությունն արդեն ավելի քան մեկ ամիս կրկնում են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, բայց առանց հստակեցնելու` երբ են ի վերջո կայանալու բաղձալի ազատ, անկաշառ, ժողովրդավարական ընտրությունները։

Армяно-грузинские отношения - Sputnik Արմենիա
Սարգսյանն ու Փաշինյանն առանձին կմեկնեն Թբիլիսի. ինչո՞ւ է ուրախ Վրաստանը

Մինչ վարչապետ ընտրվելը Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում հայտարարեց` խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է իրականացվեն երկու ամսվա ընթացքում։ Վարչապետ ընտրվելուց ու կառավարությունը ձևավորելուց հետո` մայիսի 15-ին, խոստացավ` խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի։

Այդուհանդերձ, Հայաստանի նոր կառավարությունը Ընտրական օրենսգրքը փոխելուն դեռ չի հասել։

Մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ ընտրական օրենսգրքի նոր նախագծի վրա նախարարությունում դեռ չեն սկսել աշխատել։

Փոխարենը հասարակական շրջանակներում ընտրական համակարգի ապագա տեսլականն ակտիվ քննարկման առարկա է։ Հասարակական կազմակերպությունների դաշինքն առաջիկայում նույնիսկ կոնկրետ առաջարկներ է պատրաստվում ներկայացնել կառավարությանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փաշինյան. «Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու»

Դաշինքի անդամ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարևորեց հատկապես իրավական այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ չեն տա ընտրակաշառք բաժանել, բաժանելու դեպքում էլ կգործեն պատասխանատվության խիստ միջոցներ։

«Պետք է լուրջ վերլուծվեն ՀՀ վերջին տարիների ընտրությունները դիտարկած միջազգային ու տեղական դիտորդների հաշվետվությունները, վերհանված բոլոր խնդիրները։ Եվ պետք է փորձել դրանք զսպելու կառուցակարգեր ներդնել Ընտրական նոր օրենսգրքում` դրանց չկատարման համար նախատեսելով համարժեք պատասխանատվության միջոցներ,- ասաց Կարեն Զադոյանը, — օրինակ` բոլորս գիտենք, որ կատարվել է ընտրողների տեղափոխում տեղամասեր։ Պետք է արգելվի միկրոավտոբուսներով, ավտոբուսներով, ընտրողների տեղափոխումը տեղամասեր։ Պետք է ավելի մեծացվի ընտրատեղամասերի մոտ այն շառավիղը, որտեղ թույլ չեն տրվում կուտակումներ»։

Ընտրական լիարժեք համակարգ ունենալու համար, նրա խոսքով, միայն ընտրական օրենսգիրքը բարեփոխելը բավական չէ, դրան զուգահեռ պետք է բարեփոխվեն նաև Կուսակցությունների մասին օրենքն ու Քրեական օրենսգիրքը։

Премьер-министр Армении Никол Пашинян на параде Победы в Карабахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրում է կառավարական առանձնատունը. տեսանյութ

ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը կարևորում է էլեկտրոնային բազաների վստահելիության մակարդակի բարձրացումը` կրկնաքվեարկության որևէ հնարավորություն բացառելու համար։ Բայց ամենամեծ փոփոխությունը, նրա խոսքով, պետք է կատարվի շարքային հայաստանցու քաղաքացիական գիտակցության մեջ։

«Թե՛ քաղաքական կուսակցությունները, թե՛ համակարգը, թե՛ քաղաքացին պետք է գիտակցի` որքան էլ մեծ լինի այդ ընտրակաշառքը, արդյո՞ք նա պետք է վերցնի, թե՞ գնա իր գիտակցված ընտրությանն ու պահանջ ներկայացնի նույն քաղաքական ուժերին` ես քվես տալիս եմ այս ծրագրին ու պահանջատեր եմ լինելու դրա իրականացմանը»,- ասաց Պողոսյանը։

Նշենք, որ արտահերթ ընտրությունների անցկացումից հետո ԱԺ-ի նոր մեծամասնությունը պետք է վարչապետի նոր թեկնածու առաջադրի։ Իսկ խորհրդարանի կողմից ընտրվելուց հետո նա պետք է ձևավորի նոր կառավարություն։

Ընտրական վերջին օրենսգիրքն ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին։ Դրանով են կազմակերպվել նաև ԱԺ վերջին` 2017թ-ի ընտրությունները։ Դրա համաձայն` խորհրդարանական ընտրություններն անցկացվում են համամասնական և ռեյտինգային ընտրակարգերով։

Լրահոս
0