Մանկապարտեզ

Արտաշատի քաղաքապետը չի փոխանցել մանկապարտեզների աշխատավարձերը. «Չորրորդ իշխանություն»

148
(Թարմացված է 09:41 18.05.2018)
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է, որ Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը, բայց նա չի պատրաստվում տեղի տալ այդ պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի թիվ 4 և թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը չի փոխանցել: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։

Հոդվածագիրը նշում է, որ Արտաշատի ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը, սակայն վերջինս չի էլ պատրաստվում տեղի տալ ավագանու անդամների պահանջին, այլ շարունակում է հանգիստ վայելել իր պաշտոնը՝ քաղաքը պահելով բարձիթողի վիճակում:

Թերթը հիշեցնում է, որ բազմաթիվ անգամ անդրադարձել է Բենիամինյանի աշխատաոճին, արձանագրել Արտաշատի բնակիչների դժգոհությունն այն մասին, որ քաղաքը կորած է աղբի մեջ, իսկ հրապարակում գտնվող լճակը գարշահոտություն է «բուրում»:

148