Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

Նորանշանակ արտգործնախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպեցին, ինչի՞ մասին խոսեցին

126
Յուրի Խաչատուրովը նշեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած ջերմ բարեմաղթանքների համար և նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ կազմակերպության անդամների միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

  • Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
    Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Յուրի Խաչատուրով
    Յուրի Խաչատուրով
    © Sputnik / Aram Nersesyan
  • Զոհրաբ Մնացականյան
    Զոհրաբ Մնացականյան
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 3
© Sputnik / Aram Nersesyan
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Յուրի Խաչատուրովը նշեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախարար Մնացականյանին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

126