Արագաչափեր

Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը

459
(Թարմացված է 11:55 17.05.2018)
Նիկոլ Փաշինյանն ոստիկանապետին ու արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրն ու կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: Այս մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստում։

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված, և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք` հնարավորություն չունենալու պատճառով»-ասաց նա։

Վարչապետը ոստիկանապետին ու արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրն ու կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել։

«Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր հատելու համար մարդկանց տուգանում են»,–ասաց Փաշինյանը:

459
Ըստ թեմայի
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հրաժարական է տվել
Տարոն Մարգարյանն` իր հրաժարականի ու դրա պահանջը ներկայացնողների մասին
Ի՞նչ խնդրի է բախվելու Նիկոլ Փաշինյանը. նոր կաբինետի հնարավորությունները