Վարդան Հարությունյան

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հրաժարական է տվել

179
(Թարմացված է 11:38 17.05.2018)
Այսօրվանից Պետական եկամուտների կոմիտեն կղեկավարի Դավիթ Անանյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։ Նրան այդ պաշտոնում այսօրվանից կփոխարինի ֆինանսների նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը։

Նման որոշում այսօր կայացվեց կառավարության նիստում։ Ինչպես հայտնեց վարչապետը, Վարդան Հարությունյանն իր հրաժարականի որոշման մասին հայտնել է երեկ, ինչից հետո ինքը որոշել է այդ պաշտոնը վստահել Դավիթ Անանյանին։

Փաշինյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարին ՊԵԿ-ը կփակի պրոֆիցիտով ու այդ ցանկությունը դասեց բարի, բայց իրականանալի ցանկությունների շարքը։

179