ԵԱՏՄ գագաթնաժողով. Սոչի

ԵԱՏՄ–ն ու Իրանը ազատ տնտեսական գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքեցին

94
ԵԱՏՄ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ժամանակավոր պայմանագրի կնքման մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ԵԱՏՄ–ն ու Իրանն ազատ տնտեսական գոտու մասին ժամանակավոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի խոսքով` համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կողմերը կարող են տնտեսել մաքսային տուրքերի վճարման ընթացքում։

«Ժամանակավոր համաձայնագիրը վեճերի արդյունավետ լուծման մեխանիզմներ է նախատեսում, այդ թվում` արբիտրաժ։ Կողմերը որոշում են արբիտրերին ու պայմանավորվում են արբիտրաժի վայրի մասին։ Նաև բարձր պաշտոնյաների մակարդակով համատեղ կոմիտեի, բիզնես երկխոսության ստեղծում է նախատեսվում», – հայտնում է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Սարգսյանը պարզաբանել է, որ ժամանակավոր համաձայնագիրը երեք տարով է կնքվում։ Այդ ընթացքում կողմերը պետք է ազատ տնտեսական գոտու լիածավալ համաձայնագրի մասին պայմանավորվածություն ձեռք բերեն։ Համաձայնագրի իրականացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխադարձ առևտրի ծավալները, որը նախորդ տարի 2,7 միլիարդ դոլար է կազմել։

2013 թվականի սեպտեմբերի 3–ին ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու ցանկության մասին։ Ներկա պահին ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

94
Ըստ թեմայի
Ոսկանյան. «Հայաստանի սահմանը դառնում է ԵԱՏՄ–Իրան ընդհանուր սահման»
Սարգսյանն ասել է` երբ պատրաստ կլինի ԵԱՏՄ–ում ինտեգրացիայի խորացման վերաբերյալ փաստաթուղթը
ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության իր ուղենիշը