Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը հոդված է գրել ու Հայաստանի իրավիճակը «բեկումնային պահ» անվանել

479
Վարդանյանը կարծում է, որ հայերն իրենց երկիրը վառ, ժամանակակից, առաջատար պետության վերածելու հնարավորություն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ այժմ Հայաստանում բեկումնային պահ է։ Financial Times պարբերականում հրապարակած իր հոդվածում բարերարն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական բուռն իրադարձություններին` նշելով, որ հիմա Հայաստանը բարձր նպատակներին հասնելու բացառիկ հնարավորություն ունի։

Վարդանյանի խոսքով` Հայաստանը` որպես պետություն, հիմա խոցելի է։ Խոցելի է նաև հայկական ինքնությունը։ Բայց այդ խնդիրները կարելի է թողնել անցյալում, որովհետև այժմ Հայաստանն ու հայերը իրենց երկիրը վառ, ժամանակակից ու առաջատար պետություն դարձնելու հնարավորություն ունեն։

Վարդանյանը համոզված է, որ այդ նպատակներին հասնելու հիմնական մեխանիզմը համայն աշխարհի հայության համախմբումն է, քանի որ պատմական հայրենիքում է ապրում հայության միայն 25%-30%-ը։

Բարերարի խոսքով` հիմա այդ մեխանիզմը գործարկելու ճիշտ ժամանակն է։

«Նիկոլ Փաշինյանը պետք է այդ գործում օգտագործի աշխարհասփյուռ հայության ունակություններն ու հայրենիքին օգնելու նրանց պատրաստականությունը», — համոզված է Վարդանյանը։

Միաժամանակ Վարդանյանը զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, որ երկրի քաղաքացիները չեն ցանկանում մի օլիգարխիկ ռեժիմը ուրիշով փոխել, հետևաբար նոր վարչապետի հիմնական խնդիրներից է այդ սցենարի բացառումը։

479
Ըստ թեմայի
Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը գիտի` ով և ինչպես է գումար աշխատելու ապագայում
Ռուբեն Վարդանյանը ներդրում է արել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայում
«Միայն ոչ ջիպով տղաներին». Ռուբեն Վարդանյանը սովորեցնում է` ում է պետք հարգել Հայաստանում
«Հայրիկ, պարտքեր չթողնես, խնդրում եմ». Ռուբեն Վարդանյանը խոսել է հայերի մասին