00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոների եռամիասնություն. մայիսի 9–ի առեղծվածը

© Sputnik / Asatur YesayantsДень победы в Парке победы
День победы в Парке победы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ժողովրդի համար մայիսի 9–ը եռատոն է։ Այն ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով է նշանավորում. 1992–ի ճիշտ այս օրը քաջարի հայորդիներն ազատագրեցին Շուշին, նաև ձևավորվեց Պաշտպանության բանակը։

ԵՐԵՎԱՆ, 9 Մայիս — Sputnik. Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ կարող է ապրել ու հաղթել։ 1941–45 թթ Հայրենական Մեծ պատերազմում մեծ էր հայ ժողովրդի ներդրումը։

1941 թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, ուխտադրժորեն հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։ Խորհրդային երկրի վրա կախվեց մահացու վտանգ։

Танк  Տ-72 - памятник, ознаменующий победу в Шуши. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը

Հիտլերը հատուկ ցուցում էր տվել իր զորավարներին՝ առաջիկա պատերազմում անխնա բնաջնջել սլավոնական ժողովուրդներին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին՝ ուշադրություն չդարձնելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա։ Ապա, իբրև այդ հրեշավոր միտքը հաստատող վկայություն, ավելացրել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում, ո՞վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»։

Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։

Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ

60.000 հայ։ 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչների հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայեր։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր։

Свердловские герои Победы: Сергей Дадамянц - Sputnik Արմենիա
«Բախտն ինձ ժպտաց, անկեղծ ասած». ռուսական ալիքը պատմել է վետերան Դադամյանցի մասին

Խորհրդային Հայաստանում իրագործված ոազմամոբիլիզացիոն աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգային դիվիզիաների կազմավորումը։ 1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ։ Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին։ 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը։ Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակղզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի։

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:

27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:

Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո:

Նշենք նրանցից մի քանիսի անունները` ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (կամ Սերգեյ Խուդյակով), բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ անուններ:

В честь 75-летия Сталинградской битвы 2 февраля в Парке Победы состоялось возложение цветов и венков у Вечного Огня - Sputnik Արմենիա
Հայերը մեծ ավանդ են ունեցել Ստալինգրադի ճակատամարտում. կապիտան

1992թ.–ին հերոս պապերի սերունդները կրկնեցին նրանց սխրանքը։ Անառիկ Շուշի բերդաքաղաքը հենց այդ օրը «տուն վերադարձավ»։ Ռազմական բոլոր կանոններով այս օպերացիան հաջողությամբ չէր կարող պսակվել։ Քաղաքի վրա գրոհեցին մոտ երեք հազար հայ զինվոր։ Ռազմական պրակտիկայում ուժերի այդպիսի համադրությունն անհեթեթություն էր, քանի որ նման դեպքերում հարձակվող կողմի անձնակազմն առնվազն երեք անգամ պետք է գերազանցի պաշտպանվող կողմին։ Պետք է նշել նաև, որ հայկական կողմը որակյալ ու ժամանակից զենքի պակաս ուներ։

Գործողության հրամանատարի` լեգենդար Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) հիշողություններով` քաղաքը նախատեսվում էր գրոհել մայիսի 5–ին, սակայն այդ օրը առատ ձյուն էր տեղացել։ Եղանակային անոմալիան ստիպեց հայկական հրամանատարությանը գործողությունը մայիսի 8 տեղափոխել։

Հակառակորդին շփոթեցնելու ու հարվածի հիմնական ուղղությունից ուշադրությունը շեղելու նպատակով մանևրեր էին ձեռնարկվում, բոլոր ուղղություններով հաշվարկներ էին արվում ու հարձակումներ կատարվում։

Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտ 40 կիլոմետր էր, հարվածի չորս ուղղություն կար։ Հյուսիսային ուղղության հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, երկրորդի` Շոշի ուղղության հրամանատարը` Արկադի Կարապետյանը, Հարավային` Լաչինի ուղղությունը վստահվեց Սամվել Բաբայանին, իսկ չորրորդ ուղղության ` Ջանհասան–Քյոսալարի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր։

Յուրա Հովհաննիսյանի հրամանատարության տակ նաև պաշարային ստորաբաժանում էր ստեղծվել, որը կազմված էր մոտ 300 զինվորից։ Մարտը սկսեց մայիսի 7–ի լույս 8–ի գիշերն ու ավարտվեց գրեթե մեկ օր անց։ Մայիսի 9–ի առավոտյան ժամը 04:00–ին Արկադի Տեր–Թադևոսյանին զեկուցեցին, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ձեռքերում է։

Շուշիի ազատագրումն Արցախի համար ռազմավարական նշանակություն ուներ։ Բավական է նշել, որ Շուշին առանցքային ադրբեջանական պլացդարմն էր, որից հակառակորդը հրետակոծում էր Արցախի բնակավայրերը, մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտը։

Լրահոս
0