00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է միավորում Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանը․ ներկայացնում է աստղագուշակը

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван
Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աստղագուշակ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի բնութագիրը նրա կենդանակերպի նշանի հիման վրա ու նշել 2018 թվականին Հայաստանի համար նշանակալի օրերը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանն ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նույն կենդանակերպի նշանի՝ Երկվորյակի ազդեցության տակ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էզոտերիկ ու աստղագուշակ Գուրգեն Հովհաննիսյանը։

Հարցին՝ արդյո՞ք դա պատահականություն չէ, աստղագուշակը պատասխանեց, որ այդպիսի զուգադիպություններ չեն լինում։

Հովհաննիսյանը նշեց, որ այս տարին անցնում է Երկվորյակի նշանի վերահսկողության տակ, իսկ այդ նշանի ներկայացուցիչներին ղեկավարում է Մերկուրին։

Серж Танкян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` երբ է Սերժ Թանկյանը գալու Հայաստան

«Հատկանշական է, որ և՛ Հայաստանը, և՛ ընդդիմության առաջնորդ Նիկոկ Փաշինյանը (ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին) կենդանակերպով Երկվորյակ են։ Բացի այդ, 2018-ը Երկվորյակների տարի է։ Տեսեք՝ ինչքան զուգադիպություն կա», — ասաց Հովհաննիսյանը։

Աստղագուշակը կանխատեսում է, որ ապրիլի 22-ից, երբ Սատուրնը փոխեց իր շարժման ուղղությունը, մինչև սեպտեմների 1-ը Հայաստանում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենալու։ Հայաստանի ժողովուրդը քաղելու է տարիների իր աշխատանքի պտուղները։

Նա կարծում է, որ հիմա աստղերն օգնում են հայ ժողովրդին առաջ շարժվել։

«Վերջին 20 տարիների ընթացքում մենք անընդհատ պայքարում էինք արդարության համար, այդ պատճառով մեզ միայն լավ բաներ են սպասում», — համոզված է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ըստ կանխատեսումների՝ Հայաստանի համար կարևոր է լինելու հուլիսի 27-ը։ Իսկ սեպտեմբերի 1-ի իրադարձություննեը կախված են լինելու մարդկանց կարմայից։

Սակայն հիմա աստղագուշակը խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին ջանք թափել՝ երկիրը նորից կառուցելու համար։ Նա կարծում է, որ երկրի ապագան կախված է մարդկանց հենց ներկայիս գործողություններից։

Նա նշեց, որ ժողովուրդը իր վրա է վերցրել պատասխանատվությունը երկրի համար, ու մարդիկ ուժ են տալիս իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

Նա նաև հավելեց, որ Հայատանում տեղի ունեցած փոփոխությունների լուրջ գործոն են երիտասարդները։

«Իհարկե, հեղափոխույթյունների ժամանակ կիրառվող քաղաքական տեխնոլոգաներ կան։ Սակայն Հայաստանի «թավշյա հեղափոխության» դեպքում այդ տեխնոլոգիաները չէին աշխատում։ Դա սրտի ճիչ էր», — հավելեց մեր զրուցակիցը։

Հովհաննիսյանը նշեց, որ բողոքի շարժման հզոր էներգետիկան Նիկոլ Փաշինյանին է փոխանցվել։

Աստագուշակը ուշադրություն է հրավիրում, որ Արեգակը հիմա Երկվորյակի մեջ է։ Աստղերի նման դիրքի շնորհիվ այդ կենդանակերպի ներկայացուցիչները ոգեշնչված են։

Բազում առաջնորդներ ու մարգարեներ Երկվորյակի համաստեղության տակ են ծնվել։ Օրինակ` բանաստեղծ ու մտածող Դանթե Ալիգիերին՝ «Աստվածային կատակերգության» հեղինակը, նույնպես այդ կենդանակերպի տակ էր ծնվել։

Интерьвю Никола Пашиняна в НС (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը խոսել է մայիսի 8-ի անելիքների մասին

Աստղագետի խոսքով՝ Երկվորյակի մեջ գտնվող Մերկուրին վկայում է բարձր մտավոր կարողությունների, հնարամտության ու տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողության մասին։ Նա հավելեց, որ ընդհանուր առմամբ այդպիսի մարդիկ մեղմ բնավորություն ունեն։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։

Լրահոս
0