Նիկոլ Փաշինյան

Շամշադինեցի տղաները, Գարի Կասպարովը, Լիլյան. ովքե՞ր են գումար փոխանցել Փաշինյանի շարժմանը

3708
(Թարմացված է 17:36 06.06.2018)
Նվիրատվություն անողներից մեկը երկու մլն դրամ է փոխանցել, մեկ ուրիշն էլ` հազար դրամ. ով որքան կարողացել է։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում հրապարակել է Համաժողովրդական շարժմանն արված դրամական նվիրատվությունների հաշվետվությունը՝ ապրիլի 10-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։ Ընդհանուր գումարը կազմում է 7 769 800 դրամ (մոտ 16 հազար դոլար)։

Ցանկում աշխարհի տարբեր երկրներից մարդիկ կան։ Ոմանց անուններն ամբողջությամբ են նշված, մյուսները ցանկացել են պահպանել գաղտնիությունը կամ սահմանափակվել են միայն անունը նշելով։ Գումար են փոխանցել «շամշադինեցի տղաները», ոմն Լիլյան Շվեդիայից, Քրիստինե Հովսեփյանը ԱՄՆ-ից, Վահագն Պետրոսյանը Մյունխենից, Ռուսաստանում բնակվող տասնյակ հայեր և ուրիշներ։

Ցուցակում կա նաև Գարի Կասպարովի անունը, որը 10 հազար դրամ (մոտ 20 դոլար) է փոխանցել։ Չի նշվում, թե ով է նա, սակայն, ինչպես գիտենք, այդ անունով հայտնի շախմատիստ կա։

Ցանկում նվազագույն գումարը 1000 դրամն է, որը Շվեդիայից փոխանցել է Լուսինե Մ.-ն։ Ամենաառատաձեռնը Երևանի բնակիչ է, որը չի նշել անունը, բայց 2 մլն դրամ է փոխանցել (մոտ 4.2 հազար դոլար)։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։ Վարչապետի նոր ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 8-ին։

3708
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
Ըստ թեմայի
ՀՀԿ–ականները Նիկոլ Փաշինյանի հետ առևտուր են անելու յուրաքանչյուր քվեի համար. փորձագետներ
Նիկոլ Փաշինյանին ընտրելու 2–րդ «փուլ». ուժերի դասավորություն
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի և ՄԱԿ–ի ներկայացուցիչների հետ. ինչի՞ մասին են խոսել
Նիկոլ Փաշինյանին արդեն քծնում են
Երևան եկած զբոսաշրջիկները «Նիկոլ» են գոռում. տեսանյութ
Ինչպես մարդիկ արձագանքեցին լուրին, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել. տեսանյութ