Ցուցարարներ

Հայաստանի քաղաքացիներն ազատվեցին պարտվողի ախտանիշից. հոգեբան

546
Սերժ Սարգսյանի հրաժարականը թույլ տվեց հաղթահարել հայ հասարակության մեջ առկա թերարժեքության բարդույթը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Վերջին շաբաթների իրադարձությունները հանգեցրին երկրի քաղաքացիների մոտ ազգային ինքնագիտակցության իսկական զարթոնքի։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց Խաչիկ Գասպարյանը։

«Լինելով երկրի քաղաքացիներ, որոնք հաղթել են արցախյան պատերազմում, հայերն առավելապես ապրել են պարտվողի մտածողությամբ։ Դրա պատճառը բազմաթիվ տնտեսական անհաջողություններն են ու սոցիալ-հոգեբանական բարդույթները։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 23-ին, իսկական հեղափոխություն առաջացրեց մարդկանց գիտակցության մեջ», — ասաց նա։

Սերժ Սարգսյանի հեռանալը թույլ է տվել հաղթահարել այդ թերարժեքության բարդույթը։ Վերջին շաբաթների իրադարձությունները Հայաստանի քաղաքացիներին ավելի ինքնավստահ դարձրին, ազգային ինքնագիտակցության զարթոնք եղավ։

Ինչպես կարծում է հոգեբանը, մարդիկ հասկացան, որ իրենք կարող են որոշել իրենց երկրի ճակատագիրը, ինչը շատ կարևոր է տվյալ պահին։ Հասարակությունը հաղթահարեց բոլոր այն սոցիալ-հոգեբանական հիվանդությունները և վախերը, որոնք առաջացել էին աղքատության, կոռուպցիայի, վաղվա օրվա մեջ հավատի բացակայության պատճառով։

«Անվտանգության զգացողությունը և արդարության զգացմունքը, համատարած արդարության, այլ ոչ թե ընտրողական, մարդու հոգեկան առողջության շատ կարևոր բաղադրիչներ են։ Հետևաբար ներկա գործընթացները կարող են հասարակության առողջացման հանգեցնել», — նշեց փորձագետը։

Նրա խոսքով` մարդիկ երկար տարիներ վախեցել են պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները և ազատությունները, ինչ-որ քայլեր անել, որովհետև որպես կանոն այդ քայլերը հանգեցրել են շատերի համար տխուր հետևանքների, այդ թվում` զոհերի (2008թ-ի մարտի իրադարձությունների ժամանակ)։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։

546
Ըստ թեմայի
Ուրիշի կարծիքի հանդեպ անհանդուրժողականությունն անհնար է դարձնում թավշյա հեղափոխությունը
Սարգսյանն ու Փաշինյանը նույն ցանկում են. ո՞վ է ավելի շատ հետաքրքրում ռուսական մամուլին
Փաշինյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան անհրաժեշտ է առաջադրվելու համար
Տավուշ, արխիվային լուսանկար

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

1
(Թարմացված է 22:44 24.09.2020)
Անշարժ գույքի շուկայում հետաքրքիր տենդենց է նկատվում`COVID-ի հետևանքով ոչ միայն գնանկում չի նկատվում, այլև գնաճի միտում կա։ Ավելին, մարդիկ սկսել են գյուղական համայնքներում տուն գնել. մասնագետները Sputnik Արմենիային հայտնել են՝ որն է շուկայում փոփոխությունների պատճառը։ 

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik, Կարինե Հարությունյան. Չնայած կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակին, անշարժ գույքի շուկայում պասիվություն չի նկատվում, ավելին, մասնագետները գնանկման միտում չեն տեսնում։

Տնտեսագետ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ անշարժ գույքի շուկայում միտումները երկակի են։

«Թվում է`իրացվելիության, եկամտաբերության և մարդկանց եկամուտների անկումը պետք է գների նվազման բերեր, սակայն նման միտում չկա։ Հարցն այն է, որ վերջին երկու տարիներին բնակչության բնականոն ներհոսք ենք ունեցել` Ռուսաստանից, Սիրիայից, Լիբանանից։ Այս շարժը շուկան հագեցնում է»,–ասաց Ասատրյանը։

Նրա խոսքով` եթե տնտեսական անկման տեմպը երկար տևի, անշուշտ, այն անշարժ գույքի շուկայի վրա իր կնիքը կթողնի։ Սակայն այս պահին, ըստ Ասատրյանի, անշարժ գույքի շուկայում գների առումով իրավիճակը կայուն է։

Տունը վաճառեցինք, բա հետո՞․ ինչու են Հայաստանում համավարակի ժամանակ բնակարանները թանկանում

Շուկայում, սակայն, մեկ այլ միտում կա. սեպտեմբերի 24-ին Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել էր, որ օգոստոս ամսվա տվյալներով` գյուղական համայնքներում անշարժ գույքի առուվաճառքի 39 տոկոս աճ է նկատվել։

Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը նշում է, որ հաճախորդների մեջ հետաքրքրություն կա գյուղական համայնքների, հատկապես` Աբովյանի հարակից գյուղերի, Ջրվեժի, Ձորաղբյուրի նկատմամբ։ Այդ հատվածներում ակտիվ կառուցապատում է իրականացվում, մրցակցություն էլ կա։

«Այդ հատվածներում տուն գնելն ավելի մատչելի է, քան Երևանում, ինչի համար էլ մարդիկ նախընտրում են երևանամերձ բնակավայրերը։ Առաջնային շուկայից` կառուցապատողից, անշարժ գույք ձեռք բերելու մեծ հետաքրքրություն կա»,–նշեց Հարությունովը։

Սակայն, մյուս կողմից, նրա խոսքով` 2018-ից սկսած հետաքրքրությունը մեծացել է նաև Երևանի նկատմամբ՝ ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ դրսից եկողների համար, չնայած՝ վերջին շրջանում գյուղական համայնքներում առկա տեմպին չի հասնի։

«Թիվ մեկ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Սառա Հակոբյանը հայտնեց` հատկապես դրսից վերադարձողները նախընտրում են տուն գնել մարզերում, քանի որ Երևանում դրանք մատչելի չեն։ Հակոբյանի խոսքով`մարզերում տուն գնելու համար հիփոթեքային վարկերը նույնպես ավելի ձեռնտու են, քան Երևանում։

Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար

«Մարզերը նախընտրում են ոչ միայն մատչելիության առումով, այլ նաև շատերին հողագործությունն է հետաքրքրում։ Այսինքն` մարդիկ ուզում են սեփական տնամերձն ունենալ»,–պարզաբանեց Հակոբյանը։

Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանի կարծիքով` պետության վարած քաղաքականության հետևանքով է, որ գյուղական համայնքների հանդեպ հետաքրքրությունը մեծացել է։ Հարցն այն է, որ պետությունը սուբսիդավորման ծրագրեր է առաջարկում գյուղական համայնքներում, օրինակ, ջերմոցների կառուցման համար։

Բացի այդ, ըստ Ապրիյանի` մարզերում անշարժ գույք ձեռք բերելու փաստաթղթաշրջանառությունը շատ ավելի քիչ է, քան Երևանում։

Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա այս առումով, ըստ դիտարկմամբ, հարաբերական անդորր է։

«Համավարակի պատճառով կանխատեսումներ կային, թե գնանկում կունենանք, սակայն հիմա կայուն վիճակ է։ Կարծում եմ` առաջիկայում գնաճ էլ չի լինի, քանի որ կառուցապատման ավելացում կա, և ընտրության լայն հնարավորություն կա»,–հավելեց Ապրիյանը։

Հիշեցնենք, որ անշարժ գույքի շուկայում 2020-ի օգոստոսին կնքվել է 16 491 գործարք․ այս տվյալը հուլիսի համեմատ աճել է 1.5, իսկ 2019-ի համեմատ` 6.3 տոկոսով։

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

1
թեգերը:
Հիփոթեքային վարկ, Գյուղ, գնաճ, Անշարժ գույք, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանն ասաց, գները բարձրացա՞ն. ինչ է իրականում կատարվում անշարժ գույքի շուկայում
Եկամտահարկի վերադարձը խթանում է պահանջարկը. իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում
Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա
Հայաստանում ցանկանում են փոխել անշարժ գույքի արժեքը ապագա հարկերի համար
Նորածին

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

12
(Թարմացված է 22:51 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին։

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

12
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը