ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Նախորդ օրվանից ուժային կառույցներում հատուկ դրություն է հայտարարված` ոչ միայն սահմանում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման, այլև ներքաղաքական իրավիճակի հետ կապված։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Իշխանությունը լուրջ անհանգստությունի նաև բանկային համակարգի փլուզման հետ կապված. այս օրերին ավանդատուները բանկերից հանում են իրենց ավանդները, բանկերը կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ»,- նշված է հոդվածում։
Ըստ թերթի` ԿԲ-ն էլ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի պահի դոլարի կուրսը, ինչը որոշակի պահից կարող անհնարին դառնալ, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։