00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են «Ավրորա» մրցանակի այս տարվա երեք հավակնորդները

© AURORAЦеремония вручения "Aurora Prize"
Церемония вручения Aurora Prize - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ավրորայի» հանձնաժողովն այս տարի 115 երկրից 12 լեզուներով ստացված 750 առաջադրումներից (որոնցից 509-ը՝ չկրկնվող) ընտրվել են երեք հերոսներ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Այսօր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել 2018թ. «Ավրորայի» երեք հերոսների անունները։ Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության և անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության և աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման։ Նրանք են`

Геворг Восканян, Армине Бархударян и Айк Ованнисян - Sputnik Արմենիա
Կյանքը Սուդանից առաջ. աղոթք` շնչառական սարքի փոխարեն

•  Չո Լա Աուն։ Նա իրավաբան է և ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, թեև ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության և բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման և կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգևի է առաջադրել միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք Մյանմայում բժշկական և ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։

•  Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո։ Նա Մեքսիկայից է, «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիրը։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն և իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առևանգումների փորձերից տուժածներին և սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների մարդու իրավունքների առաջխաղացման, ինչպես նաև Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։

Маргарет Баранкитс - Sputnik Արմենիա
«Ավրորա» մրցանակի դափնեկրին նվիրված նամականիշ է թողարկվել

•  Սունիտա Քրիշնան Հնդկաստանից է, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիրը ։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության և ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի և հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի և հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց և երեխաների կյանքում։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների և թրաֆիքինգի դեմ։

Այս երեք մարդասերները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման երրորդ հանդիսավոր արարողության ընթացքում, որն այս տարի տեղի կունենա 2018 թվականի հունիսի 9-ին, Երևանում։ Առաջադրված երեք գործիչներից մեկը հունիսի 10-ի արարողության ընթացքում կընտրվի 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կպարգևատրվի ինչպես 100,000 ԱՄՆ դոլարի պարգևով, այնպես էլ 1,000,000 դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ժյուրիում` օսկարակիր դերասան և մարդասիրական գործիչ Ջորջ Քլունիի համանախագահությամբ, ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների առաջամարտիկ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնարդ Քուշները և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։ Հանձնաժողովն այս տարի 115 երկրից 12 լեզուներով ստացված 750 առաջադրումներից (որոնցից 509-ը՝ չկրկնվող) ընտրվել են երեք հերոսներ։

Корреспондент Рукмини Каллимаки - Sputnik Արմենիա
ICFJ–ը և «Ավրորան» New York Times-ի թղթակցին պարգևատրել են «Սկզբունքային լրագրության» մրցանակով

2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային, որը մշտապես գործող միակ վիրաբույժն էր Սուդանի հարավի՝ պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Բժիշկ Թոմը, ինչպես նրան անվանում են տեղացիները, «Գթության Մայր» կաթոլիկ հիվանդանոցում տարիներ շարունակ հասանելի է եղել օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր և սպասարկել ավելի քան 750,000 մարդու ընդամենը 500 մահճակալ ունեցող հիվանդանոցում։ Ամեն օր բժիշկ Թոմը բուժում է մարդկանց, որոնք դիմում են իրեն ամենատարբեր հիվանդություններով՝ ռմբակոծություններից ստացած վերքերից սկսած մինչև մալարիա, թերսնում, բորոտություն և այլն։

2016 թվականին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր էր դարձել Բուրունդիի «Մեզոն Շալոմ» («Խաղաղության Տուն») խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, որը 20 տարի շարունակ ապահով կացարան է տրամադրել իր երկրում չդադարող քաղաքացիական պատերազմի արհավիրքներից փախչող որբերին և փախստականներին։ Մրցանակի առաջին դափնեկիրը դառնալուց հետո նա աջակցել է հինգ երկրում իրականացվող 11 ծրագրի՝ առաջ մղելով բուրունդացի փախստականների կրթության հիմնախնդիրները, զբաղվելով կանանց, աղջիկների և սեռական բռնության ենթարկված անձանց ներգրավմամբ, ինչպես նաև փախստականների և մարդկային թրաֆիքինգից տուժած անձանց ռեաբիլիտացիայով։

Հիշեցնենք, որ «Ավրորան» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։

Լրահոս
0