ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ կայացրել է հավաքները դադարեցնելու մասին որոշում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որի պարագայում հավաքի մասնակիցները պարտավոր են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից, հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից:
Նշված պարտականությունների չկատարման դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնել բերման ենթարկելու, ինչպես նաև ուժ գործադրելու գործողություններ: Խնդրում ենք հավաքի մասնակիցներին անհապաղ կատարել հիշյալ պարտականությունները և ոստիկանության ծառայողների օրինական այլ պահանջները: Ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ իրենց անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից, քանի որ ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանության միջոցառումներ:
Լրագրողներին խնդրում ենք դրսևորել փոխըմբռնում, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել այնպես, որ չխոչընդոտվի ոստիկանության ծառայողների գործողությունները:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
Տիգրան Քեյանի դիտարկմամբ` տվյալ պետտուրքի առթիվ իրենք նախկինում էլ առիթ ունեցել են հայտնելու, որ այն հակասահմանադրական քայլ է։
«Փորձը ցույց տվեց, որ քաղաքապետարանի ու ՃՈ–ի կողմից բողոքների քննությունը կատարվում է ոչ օբյեկտիվ և ոչ պատշաճ։ Այսինքն կան խնդիրներ, գրվում են նամակներ քաղաքապետարանին, որպեսզի որոշ գործողությունների վերաբերյալ տրամադրեն նյութեր, սակայն պատճառաբանում են, որ համապատասխան նյութեր չունեն կամ էլ տալիս են այնպիսի պատասխան, որը կոնկրետ հարցի հետ կապ չունի»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։
Քեյանի համոզմամբ` պետտուրքի սահմանումը վարորդներին զրկել է պաշտպանվելու իրավունքից, և երբ քաղաքացին լսում է, որ 5000 դրամի չափով տուգանքի որոշումը բողոքարկելու համար պետք է վճարի 4000 դրամ պետտուրք, ապա հրաժարվում է բողոքարկումից ու նախընտրում վճարել տուգանքը, հետևաբար չի օգտվում բողոքարկելու իրավունքից։
«Քանի որ պետտուրքի սահմանումից հետո դատական գործերի ծավալները նվազել են, մենք հստակ պատկերն ունենալու նպատակով երկու ամիս առաջ նամակ ենք գրել ոստիկանությանը, որպեսզի ստանանք վիճակագարական վերջին տվյալները։ Այդուհանդերձ կարծում եմ, որ բողոքարկումների թիվը շատ մեծ չէ, կրկնակի նվազած կլինի։ Փաստորեն վարորդների մեծ մասը տուգանքների հետ կապված որոշումները չի բողոքարկում, ինչը պայմանավորված է հենց պետտուրքի առկայության հանգամանքով»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։
Քեյանի տեղեկացմամբ՝ եղել են շատ դեպքեր, երբ դատարան դիմած վարորդներն այնուամենայնիվ չեն շահել դատը, բայց և կան դեպքեր, երբ առաջին երկու ատյանների որոշումները բողոքարկելուց հետո վարորդները վճռաբեկ դատարանում շահել են դատը։ Ըստ նրա` նախկինում բողոքների 60 տոկոսից ավելին բեկանվել է, իսկ բողոքներն ընդհանուր կայացված դատական որոշումների մեջ կազմել են մոտ 5 տոկոսը։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի խոսքով` թեև ասում են, որ վարչարարությունը փոփոխվել է, բայց օրինակ քաղաքապետարանում, ըստ նրա, շարունակում են մասնագիտական որոշումներ կայացնել մակերեսային գիտելիքներով, և զարմանալի է, որ հաշվի չեն նստում Վճռաբեկ դատարանի կոողմից ընդունված որոշումների հետ։ Քեյանի կարծիքով` վարորդները դարձել են տուգանքի ենթակա իրական «մատերիալ», միայն պատժիչ միջոցներ են կիրառվում։ Ըստ նրա` չարժե մարդկանց ծանրաբեռնել անհիմն վարչական ակտերով, հետո պայքարել, որ չբողոքեն դրա դեմ։
Նշենք, որ նոր դրույքաչափերի մասին նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:



