Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на площади Республики (22 апреля 2018). Ереван

Ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը

365
(Թարմացված է 15:04 22.04.2018)
ՀՀ ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով անհապաղ տեղեկացվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահը:

ԵՐԵՎԱՆ, 22 Ապրիլ — Sputnik. Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությոսւնը: ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:


Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատախազությունից, մասնավորապես, հիշյալ պատգամավորները բռնվել են հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման պահին, որոնք դրսևորվել են այն բանում, որ նրանք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, նրանց կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ:

Մասնավորապես, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին:

Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը պարբերաբար հորդորել են հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը:

Ի կատարումն այդ կոչերի՝ հավաքի կազմակերպիչները և մասնակիցները պարբերաբար և տևական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ՝ հանգեցնելով անձանց իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման:

ՀՀ ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով անհապաղ տեղեկացվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահը:

365
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը լքեց հանդիպման վայրը
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել անհնազանդությունը` կրկնակի թափով և ՀՀ բոլոր մարզերում
Դավիթ Սանասարյանը ՀՔԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է
Մարուքյանը հորդորում է ՀՀ վարչապետին և Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ ևս հանդիպել. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

13
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

13
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

19
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

19
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից