ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն. ՌԴ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

75
Իր կողմից ՌԴ նախագահը վերահաստատել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ նրա նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է վարչապետի բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը:

«Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իր կողմից ՌԴ նախագահը վերահաստատել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:

Ուղերձի վերջում Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին մաղթել է առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ:

75