Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյան

Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին վարչապետ է նշանակել

112
(Թարմացված է 18:13 17.04.2018)
ՀՀ նոր նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունը նոր վարչապետ ունի։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակվել Սերժ Ազատի Սարգսյանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` որոշում եմ

«Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ»,–ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։

112
Футбол. РФПЛ. Матч Локомотив - Зенит

Հայաստանի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց. 5 ակումբ և 58 անձ որակազրկվեցին

4
ՀՀ առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու որոշման օգտին ՀՖՖ գործկոմը քվեարկել է միաձայն:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստի օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:

«ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի սկզբում ՀՖՖ Գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը մանրամասն ներկայացրել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը:

Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց

Հաշվի առնելով ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկել է ՀՀ առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո:

«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին

4
թեգերը:
քվեարկություն, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլային ակումբի փոխնախագահը կարող է գլխավորել ռուսական թիմը
Հայաստանցի ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի օգոստոսից
«Արսենալի» ֆուտբոլիստները ծնկի են իջել` ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի. լուսանկար
Նախարարն արձագանքել է ֆուտբոլիստների արձանախմբի գողությանն ու դիմել ոստիկանապետին
«Զվարթնոց» օդանավակայան, արխիվային լուսանկար

Երևանից ՌԴ ևս երեք չվերթ կիրականացվի, բայց ոչ բոլորը կարող են օգտվել այդ հնարավորությունից

8
(Թարմացված է 16:26 03.07.2020)
Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները կկարողանան մեկնել Մոսկվա, Կրասնոդար և Ժուկովսկի։ Տեղերի քանակը սահմանափակ է:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանից ՌԴ տեղափոխելու համար ևս երեք չվերթ կիրականացվի: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը` հրապարակելով թռիչքների նախնական ժամանակացույցը։

Հուլիսի 7-ին Երևան–Ժուկովսկի չվերթ կկայանա (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Այս չվերթով կկարողանան ՌԴ մեկնել միայն Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Բրյանսկի, Բելգորոդի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերի, Մորդովիայի Հանրապետության, Ուլյանովսկի մարզի, Կալինինգրադի մարզի բնակիչները։

Հուլիսի 6-ին Երևան–Կրասնոդար չվերթ կկայանա (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն

Չվերթը նախատեսված է միայն Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի մարզի, Ադիգեայի Հանրապետության, Վորոնեժի մարզի, Կալմիկիայի Հանրապետության, Ստավրոպոլի երկրամասի, Աստրախանի մարզի, Վոլգոգրադի մարզի, Կարաչայ-Չերքեզական Հանրապետության, Ղրիմի Հանրապետության, Սեւաստոպոլի բնակիչների համար։

Հուլիսի 9-ին Երևան–Մոսկվա SBI3206 չվերթ կկայանա (թռիչքը` 17:25-ին)։

Այս չվերթով ՌԴ կկարողանան մեկնել միայն Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերսկի, Տուլայի, Յարոսլավլի, Բրյանսկի, Բելգորոդի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերի, Մորդովիայի Հանրապետության, Ուլյանովսկի, Կալինինգրադի մարզերի բնակիչները։

Չվերթերին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Տեղերի քանակը սահմանափակ է:

Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։

Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հետաձգվել է

8
թեգերը:
չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես են իրենց զգում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման մասնակիցները
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 11 միլիոնի. նոր տվյալներ
Որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան COVID-19–ի կյանքը կարճ է. փորձագետ