Սերժ Սարգսյան

Ի՞նչ խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին

360
(Թարմացված է 18:09 17.04.2018)
Նորընտիր վարչապետը «Ելք» խմբակցությանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին փողոցից բերել խորհրդարան և առանձին խորհուրդ ուղղեց երիտասարդ գործընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը Երևանում քաղաքացիական անհնազանդության ակցիա կազմակերպած պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով։ Այս մասին նա հայտարարեց խորհրդարանական ուժերին շնորհակալություն հայտնելուց հետո։

«Իմ շատ երիտասարդ գործընկերոջը, որը, տեսնում եմ, քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով», — ասաց Սարգսյանը:

Այսօր կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 18 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ:

Նշենք, որ նորանշանակ վարչապետն իր կաբինետը պետք է ձևավորի առավելագույնը մինչև մայիսի 2-ը, քանի որ Սահմանադրությամբ դրա համար նրան 15 օր ժամանակ է տրվում։ Իսկ նախարարների ու փոխվարչապետների թեկնածուների անունները պետք է ներկայացնի 5 օրվա ընթացքում` մինչև ապրիլի 22-ը։

Վարչապետի ներկայացնելուց հետ ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում կամ պետք է նշանակի կառավարության անդամներին ու փոխվարչապետներին վարչապետի առաջարկած պաշտոններում կամ անհամաձայնություններ ունենալու դեպքում դիմի Սահմանադրական դատարան։

360