Էդմոն Մարուքյան

Մենք եկել ենք ասենք, որ դեմ ենք քվեարկելու Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարմանը. Մարուքյան

155
Հայաստանի վարչապետի քվեարկությունից առաջ ելույթ ունեցող պատգամավորներից մեկն էլ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էր, որը սթափության կոչ արեց պատգամավորներին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մենք եկել ենք ասենք, որ դեմ ենք քվեարկելու Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարմանը։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով խմբակցության տեսակետը։

«Երկիրը հանդարտ վիճակում չէ, և բոլորս ենք դրանում մեղավոր։ Բոլորս միասին պետք է գտնենք հանգուցալուծում»,- ասաց Մարուքյանը։

Դիմելով Հանրապետական կուսակցության մեծամասնության իր գործընկերներին` Մարուքյանն ասաց, որ նրանք այսօր ԱԺ էին եկել տոնի գիտակցությամբ, բայց ընդդիմությունը փչացրեց այն։

Իր ելույթում Մարուքյանը պատգամավորներին սթափության կոչ արեց, որպեսզի առաջիկայում ԱԺ դահլիճում ստիպված չլինեն նոր լսումներ կազմակերպել՝ զոհերի ու վիրավորների մասին։

Նշենք, որ այսօր` ապրիլի 17-ին, ԱԺ-ում ընտրելու են Հայաստանի վարչապետին, միակ թեկնածուն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է։

155