Երևան

Ոստիկանությունը բերման է ենթարկել 80 մարդու. Նիկոլ Փաշինյանի որդին բաժնում չէ

199
Ոստիկանությունը բերման ենթարկվածների վերաբերյալ թարմ տվյալներ չունի, իսկ ժամեր առաջվա տվյալներով` Երևանի փողոց դուրս եկած ցուցարարներից բերման են ենթարկել ութ տասնյակ մարդու։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը վարչական իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկել 80 մարդու: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ սա 12։00-ի տվյալներն են:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ բերման ենթարկվածերի թվում է նաև Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդին ` Աշոտ Փաշինյանը:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ նա այլևս բաժնում չէ:

199
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (245)