Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը կրկին անհնազանդության կոչեր է անում

89
Այս պահին ՀՀ ԱԺ–ում ընթանում է հատուկ նիստը, իսկ ցուցարարները շարունակում են իրենց բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ցուցարարները, չկարողանալով մոտենալ ԱԺ շենքին, քայլում են Երևանի կենտրոնական փողոցներով։ Ելույթ ունենալով իր կողմնակիցների մոտ` «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, քանի որ իրենց չի հաջողվում Բաղրամյան պողոտա մտնել, իրենք պետք է փակեն Երևանի մյուս փողոցները, խաթարեն պետական կառույցների աշխատանքը, նստացույց անեն, քանի դեռ ոստիկանական ամբողջ ուժերը կենտրոնացված են ԱԺ–ի մոտ:

«Սա շենքի շրջապատման ակցիա է, ոչ թե ներխուժման։ Սրանք ցանցային բողոքի ակցիաներ են։ Թող Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցները ինչ ուզում են անեն, միևնույնն է, նա չի դառնալու վարչապետ»,–ասաց Փաշինյանը։

Այս պահին ցուցարարները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Աբովյան փողոցով իջնում են ներքև։

89
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
Ըստ թեմայի
Խորհրդարանի շենքում իրավիճակը լարված է
ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է վարչապետի ընտրության հատուկ նիստը
Ոստիկանությունը հայտարարում է` ցանկացած անհրաժեշտ պահի կցրի հավաքը