ԶԶ ԶՈւ

ՀՀ ԶՈւ որոշ ստորաբաժանումներ գնում են Սարդարապատ

79
(Թարմացված է 09:59 17.04.2018)
Այսօր Սարդարապատում կկայանա մայիսյան հերոսամարտի 100–ամյակին նվիրված միջոցառումների փորձը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Այսօր սկսվում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա հաղորդմամբ` այդ փորձերը կանցկացվեն Սարդարապատ հուշահամալիրում։ ՀՀ ԶՈւ երի որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր։

Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում  կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։

79