Երևան

Բողոքի ակցիաներ, փակ փողոցներ. ի՞նչ է կատարվում Երևանում. տեքստային ուղիղ հեռարձակում

1624
(Թարմացված է 20:18 17.04.2018)
Մայրաքաղաք Երևանում շարունակվում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խաղաղ անհնազանդության ակցիաները։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պարալիզացնել պետական կառույցների և տրանսպորտի աշխատանքը, փակել փողոցները, հատկապես` ԱԺ տանող բոլոր փողոցները։
New messages
  • 22:03

    Ցուցարարների հեռանալուց հետո Հանրապետության հրապարակում ու Ամիրյան փողոցում երթևեկությունը վերականգնվել է

    Երթևեկելի հատվածում տեղադրված աղբամաններն ու նստարանները հեռացվել են փողոցից։

  • 21:50

    Փաշինյանի առաջնորդությամբ բողոքի երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից անցան Ամիրյան փողոցով և այս պահին շարժվում են Մաշտոցի պողոտայով դեպի Սայաթ–Նովա փողոց։

  • 21:14

    Ցուցարարները պատրաստվում են երթի դուրս գալ

    Ինչպես հայտարարեց Փաշինյանը երթից հետո մասնակիցները կվերադառնան Հանրապետության հրապարակ, որոշ ժամանակ կմնան այնտեղ, բայ չեն գիշերի։ «Մենք վաստակել ենք այս գիշեր մեր տանը, մեր տներում քնելու իրավունքը»,– ասաց նա։

  • 21:10

    Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշեց, որ ցուցարարները գիշերը չեն մնալու փողոցներում

  • 21:05
    Митинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 20:58

    Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց փողոցում չգիշերել

    «Հրապարակում քնում են, երբ խնդիր ունեն հրապարակը պահելու։ Մենք դրա կարիքը չունենք, ՀՀ բոլոր հրապարակները մերն են»,– ասաց նա։

  • 20:52

    Վաղը` ապրիլի 18-ին, ընդդիմության հանրահավաքն ու անհնազանդության ակցիաները կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից

    «Վաղը, ժամը 10-ին ես ձեզ կսպասեմ Ֆրանսիայի հրապարակում»,– ասաց Փաշինյանը։

  • 20:47
    Митинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 20:46
    Митинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 20:45

    Բողոքի ակցիաները վաղը կշարունակվեն

    Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ վաղը ևս փակվելու են փողոցները, կառավարական շենքերը, բայց ի տարբերություն նախորդ օրերի, վաղը գործողությունները կսկսվեն ժամը 10։00-ից։ «Մենք կարծում էինք, որ նախ Սերժ Սարգսյանից պետք է ազատագրենք Բաղրամյան 26-ն ու Բաղրամյան 19-ը և նոր միայն մնացած Հայաստանը։ Բայց եղավ հակառակը` նախ կազատագրենք ամբողջ Հայաստանը, հետո նոր Բաղրամյանը»,- հայտարարեց Փաշինյանը։

  • 20:43

    ՀՀ–ում սկսվել է թավշյա, խաղաղ հեղափոխություն. Փաշինյան

    ՀՀ–ում սկսվել է թավշյա, խաղաղ հեղափոխությունը։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` խոստանալով հեղափոխության սցենարը ներկայացնել ավելի ուշ։

  • 20:35

    Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում իր կողմնակիցներին կոչ արեց հանրահավաքի մասնակիցների շարքերից հեռացնել մի քանի հոգու, ովքեր, ըստ ցուցարարների, սադրիչ գործողություններ էին անում։

  • 20:17
    Митинг оппозиции на площади Республики. (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 19:49

    «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը Հանրապետության հրապարակում մեկնարկեց նախատեսվածից 1 ժամ ուշացումով

    Կազմակերպիչների հավաստմամբ` խնդիրը ձայնային համակարգի անսարքությունն էր։ Հանրահավաքը բացեց ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի ընտրությամբ անհնազանդության ակցիաները չեն դադարեցվում։ «Մտնելու ենք այն շենքերը, որոնք կուզենք ու չենք մտնի այն շենքերը, որ չենք ուզի»,– ասաց նա։

  • 19:13

    Ցուցարարներից երեքին ձերբակալել են

    Ռադիոտուն

    Երևանում բերման ենթարկվածներից երեքին ձերբակալել են

    Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է 3 ձերբակալվածի մասին։ Նրանք մասնակցել են հանրային ռադիոյի շենք մտնելու ակցիային։
    Read more
  • 19:02

    Ի՞նչ է պահում Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկում

    Նիկոլ Փաշինյան

    Ի՞նչ է պահում Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկում. բացառիկ

    «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, պատմել է, թե ինչ կա ամուսնու ուսապարկում, որից նա չի բաժանվում։
    Read more
  • 18:38

    Նիկոլ Փաշինյանը հասավ Հանրապետության հրապարակ

  • 18:16
    Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը

    Ոստիկանությունը ձեռնարկելու է միջոցներ պետական մարմինների աշխատանքն ապահովելու համար

    ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և որևէ աղերս չունեն իրականության հետ։
    Read more
  • 18:11

    Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակեց

    Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյան

    Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին վարչապետ է նշանակել

    ՀՀ նոր նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունը նոր վարչապետ ունի։
    Read more
  • 18:10

    Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին

    Սերժ Սարգսյան

    Ի՞նչ խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին

    Նորընտիր վարչապետը «Ելք» խմբակցությանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին փողոցից բերել խորհրդարան և առանձին խորհուրդ ուղղեց երիտասարդ գործընկերոջը։
    Read more
  • 17:51
    Активисты на улице Григора Лусаворича (17 апреля 2018). Еревaн
    © Sputnik / Asatur Yesayants
  • 17:45

    Կին պատգամավորներից 8-ը «դեմ» քվերակեցին Սերժ Սարգսյանին

    Նաիրա Զոհրաբյան

    Արդյոք ովքե՞ր են. Սերժ Սարգսյանին «դեմ» քվեարկած պատգամավորներից 8–ը կանայք են

    ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետին ընտրելուց հետո հրապարակվեց պատգամավորների քվեարկության արդյունքները։ Հայտնի է, թե ովքեր են «կողմ» և դեմ» քվեարկել Սերժ Սարգսյանին։
    Read more
  • 17:22

    «Ծառուկյան» խմբակցությունից դեմ են քվեարկել Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը

    Շուտով կհրապարակվի «կողմ» և «դեմ» քվեարկած պատգամավորների ամբողջական ցանկը։

  • 17:20

    Սարգսյանն ընդդիմությանը խնդրեց վերադառնալ Ազգային ժողով

  • 17:07

    Նիկոլ Փաշինյանի գնահատականը` նոր վարչապետին

    «Ելք» դաշինքի ղեկավար, բողոքի ակցիանների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնաբանել է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու փաստը։ «Վստահ ենք, որ Հայաստանի ժողովուրդը չի ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի դերում»։

  • 16:55

    Սերժ Սարգսյանն ընտրվեց

    Սերժ Սարգսյան

    Սերժ Սարգսյանն ընտրվեց

    Ազգային ժողովը 77 կողմ, 17 դեմ ձայնով ՀՀ վարչապետ ընտրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
    Read more
    Էդմոն Մարուքյան

    Էդմոն Մարուքյանը խոսել է հետագա անելիքների մասին

    Նաիրա Զոհրաբյանը խոստովանել է, որ ինքը դեմ է քվեարկել։
    Read more
  • 16:34

    Պատգամավորները 20 րոպե ընդմիջումից հետո կսկսեն քվեարկել

  • 16:33

    Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն. Սերժ Սարգսյան

  • 16:30
    Միքայել Մելքումյան

    Խղճի ու գաղափարի քվեարկություն. «Ծառուկյան» խմբակցությունն ազատ է քվեարկելու

    Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է քվեարկությունը թողնել յուրաքանչյուրի խղճին ու գաղափարին։
    Read more
  • 16:18
    Էդմոն Մարուքյան

    Մենք եկել ենք ասենք, որ դեմ ենք քվեարկելու Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարմանը. Մարուքյան

    Հայաստանի վարչապետի քվեարկությունից առաջ ելույթ ունեցող պատգամավորներից մեկն էլ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էր, որը սթափության կոչ արեց պատգամավորներին։
    Read more
  • 16:03

    Նիկոլ Փաշինյանն ուղղվում է դեպի Մաշտոցի պողոտա

  • 15:59

    Գյումրու Անկախության հրապարակ տանող բոլոր ուղղությունները փակ են:

    Գյումրի

    Գյումրիում երիտասարդները շարունակում են իրենց հսկողության տակ պահել Անկախության հրապարակը

    Գյումրու կենտրոնական հրապարակ տանող բոլոր ուղղությունները փակ են:
    Read more
  • 15:55

    Ի՞նչ է կատարվում Ամիրյան փողոցում. տեսանյութ

  • 15:52
    Երևան

    Ոստիկանությունը բերման է ենթարկել 80 մարդու. Նիկոլ Փաշինյանի որդին բաժնում չէ

    Ոստիկանությունը բերման ենթարկվածների վերաբերյալ թարմ տվյալներ չունի, իսկ ժամեր առաջվա տվյալներով` Երևանի փողոց դուրս եկած ցուցարարներից բերման են ենթարկել ութ տասնյակ մարդու։
    Read more
  • 15:25

    Ցուցարարները ստիպեցին, որ հատուկջոկատայիններն ազատ արձակեն քաղաքացիներից մեկին։

  • 15:22

    Հատուկջոկատայինները ազատեցին Գրիգոր Լուսավորիչ–Արշակունյաց խաչմերուկը, մտան քաղաքապետարանին կից այգին և փորձեցին բերման ենթարկել քաղաքացիներին։

  • 15:12

    Հաղթանակի կամրջի երթևեկելի հատվածը բացվեց

    Ոստիկանները ցուցարարներին ստիպեցին կանգնել մայթերին։ Ցուցարարները վանկարկում են. «Ոստիկան, միացիր»։

  • 15:08

    Ոստիկանության հավելյալ ուժեր եկան Հաղթանակի կամրջի տարածք

    Իրավիճակը լարված է։ Ոստիկանները փորձում են դուրս բերել ցուցարարներին։

  • 14:59

    Հաղթանակի կամուրջը շարունակում է փակ մնալ

    Վարորդներից ոմանք հորդորում են ցուցարարներին բացել ճանապարհը, բայց նրանք տարբեր իրերով փակել են ուղին։ Ոստիկանները նշում են, որ կամուրջը ծանրաբեռնված է, ինչը շատ վտանգավոր է։

  • 14:37
    Активисты заблокировали движение улицы Амирян (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Armine Alexanyan
  • 14:28
    Автомобиль перед Правительственным зданием
    © Sputnik / Asatur Yesayants
  • 14:26

    Ցուցարարներն արդեն փակում են Հանրապետության հրապարակ տանող փողոցները

  • 14:18

    Նիկոլ Փաշինյանը բացատրում է` ինչու են փակում գերատեսչությունների մուտքերը

    Նրա խոսքով` իրենք այս քայլն անում են, որպեսզի պետական համակարգը չկարողանա գործել։

  • 14:10

    Ոստիկանները բանակցում են ցուցարարների հետ և համոզում, որ բացեն Հաղթանակի կամուրջը

  • 14:07

    Ցուցարարները փակել են Հաղթանակի կամուրջը

  • 14:04
    Активисты заблокировали вход в здание Главного управления внутренней безопасности и оперативного розыска МФ РА (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 14:04

    Այնտեղ, որտեղ հնարավոր է շրջափակել, շրջափակելու ենք. Նիկոլ Փաշինյան

  • 14:02

    Ազգային ժողովում կես ժամով ընդմիջում հայտարարվեց

  • 14:01
    Активисты на улицах города (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 14:00

    Երևանի փողոցներ դուրս եկած ցուցարարները շարունակում են իրենց երթը

  • 13:57

    Ազգային ժողովում ելույթ է ունենում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը։

  • 13:54
    Активисты заблокировали вход в здание Комитета гос.доходов (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 13:54
    Активисты заблокировали вход в здание Главного управления внутренней безопасности и оперативного розыска МФ РА (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 13:44

    Այժմ ելույթ է ունենում ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը։

  • 13:42

    Ելույթ է ունենում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը

    «Մեր կուսակցությունն ամբողջությամբ վստահում է իր առաջնորդին։ Շատ կարևոր է` ով է նավապետը»,- նշեց Շարմազանովը։

  • 13:38
    Переулок улицы Прошян проспект Баграмян (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / STR
  • 13:36

    Սերժ Սարգսյանը խոսեց իրեն տրված առանձնատան մասին

    Սերժ Սարգսյան

    «Ինձ պիտի շնորհավորեք, որովհետև վերջապես ես էլ Երևանում սեփականություն ունեցա». Սարգսյան

    Սերժ Սարգսյանի համար մեկ է, թե որ առանձնատունը կհատկացվեր իրեն։
    Read more
  • 13:33

    ԱԺ–ում պատգամավորները հերթագրվում են ելույթ ունենալու համար

  • 13:31

    Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր երեկոյան 18։30–ին Հանրապետության հրապարակում ամենամեծ հանրահավաքն է անցկացվելու

  • 13:18
    Активисты у здания МИД РА (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 13:18
    Активисты у Правительственного здания (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 13:09

    Ցուցարարները հասան պետեկամուտների կոմիտեի շենք, նրանք վանկարկում են «գործադուլ»։

  • 13:01
     Активисты на улице Абовян (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 13:00

    Ցուցարարաները մոտենում են կառավարական շենքին

  • 13:00

    Փաշինյանը հայտարարեց, որ «թավշյա հեղափոխություն» է սկսում

  • 12:59

    Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ հասավ Վճռաբեկ դատարան։ Նա կամավորներին հանձնարարեց ոչ մեկի դուրս չթողնել և թույլ չտալ, որ որևէ մեկը ներս մտնի։

  • 12:56

    Ցուցարարները շրջափակեցին Գլխավոր դատախազության շենքը

    Բողոքի ակցիայի մասնակիցները, Հանրապետության հրապարակի մոտով անցնելիս, վազքով մոտեցան Հայաստանի գլխավոր դատախազության շենքին և շրջափակեցին այն։

  • 12:48

    Նիկոլ Փաշինյանը շարունակում է անհնազանդության կոչեր անել

    Նիկոլ Փաշինյան

    Փաշինյանը կրկին անհնազանդության կոչեր է անում

    Այս պահին ՀՀ ԱԺ–ում ընթանում է հատուկ նիստը, իսկ ցուցարարները շարունակում են իրենց բողոքը։
    Read more
  • 12:45

    Պատգամավոր Կարեն Բեքարյանը Սերժ Սարգսյանին հարցրեց` ինչպե՞ս եք պատկերանում արցախյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների ապագան։

    Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում։ Ավելի հստակ` այն կանգնած է, որովհետև ադրբեջանական ղեկավարության ակնկալիքներն անընդունելի են մեզ համար։ Մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները կայունություն ունենան և հիմք ունենան խնդիրը լուծելու համար, բայց մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում։ Մենք պատրաստ ենք և մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը»։

     

  • 12:34

    Պատգամավորները հերթագրվում են Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու համար

    Հերթագրվեցին պատգամավորներից ութը։ Առաջին հարցն ուղղում Սամվել Նիկոյանը։ Նրան հետաքրքրում է` որոնք են ապրիլյան պատերազմի դասերը։ Սարգսյանի խոսքով` շատ դեպքերում մարդիկ հույս են փայփայում, որ դիմացինը չի գնա քայլերի, որոնք վնասաակար են երկու կողմին։ «Այս առումով մենք առաջին դաս պիտի համարենք, որ գոնե տևական ժամանակ չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը թողնելու է իր ուխտադրուժ ցանկությունները` ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։   Երկրորդ դասն այն է, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք ԶՈւ–ի ամրապնդմանը»,– նշեց Սարգսյանը։

     

  • 12:32
    Серж Саргсян выступает с речью в Национальном Собрании Армении (17 апреля 2018). Ереван
    Screenshot
  • 12:32

    Ես ծրագրային մանրամասներ չեմ ներկայացնի։ Ակնհայտ է, որ իշխանության եկած քաղաքական ուժը իրականացնելու է այն ծրագիրը, որով հասարակության քվեն է ստացել. Սարգսյան

  • 12:30

    Ունեմ բավարար ազդեցություն` ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժի ներդաշնակ աշխատանքը. Սերժ Սարգսյան

  • 12:29

    Նիկոլ Փաշինյանը հորդորում է պարալիզացնել կառավարության աշխատանքը

  • 12:15

    Ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը

    Նա շնորհակալություն հայտնեց ՀՀԿ–ին և ՀՅԴ–ին վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։

  • 12:14

    ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ–ն ապավինում է Սերժ Սարգսյանին

    Նա նշեց, որ ՀՀԿ–ն պաշտոնապես առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

    ՀՀ ԱԺ

    ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է վարչապետի ընտրության հատուկ նիստը

    Այս պահին Հայաստանի խորհրդարանը վարչապետ է ընտրում։
    Read more
  • 12:08
    В Национальном Собрании РА
    © Sputnik / Nelli Danielyan
  • 12:08

    Այս պահին ելույթ է ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

  • 12:05

    Ազգային ժողովում նիստը մեկնարկեց, որի ընթացքում կընտրեն ՀՀ նոր վարչապետին

    ՀՀ ԱԺ

    ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է վարչապետի ընտրության հատուկ նիստը

    Այս պահին Հայաստանի խորհրդարանը վարչապետ է ընտրում։
    Read more
  • 12:00

    Սերժ Սարգսյանը ժամանեց Ազգային ժողով

  • 11:42

    Գյումրիում ցույցի են դուրս եկել ուսանողներն ու աշակերտները

    Գյումրի

    Գյումրիում ցույցի են դուրս եկել ուսանողներն ու աշակերտները

    Գյումրիում ևս ակտիվություն է նկատվում։ Երիտասարդները փողոց են դուրս եկել։
    Read more
  • 11:37

    Այս պահին Բաղրամյան պողոտայում

    Проспект Баграмян (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Nelli Danielyan
  • 11:30

    Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 12։00-ին հայտարարությամբ է հանդես գալու

  • 11:28

    ԱԺ–ում խիստ հսկողություն է

    Բաղրամյան փողոց

    Խորհրդարանի շենքում իրավիճակը լարված է

    ԱԺ մուտք գործելու համար նիստը լուսաբանող լրագրողները ստիպված են անցնել շրջանցիկ ճանապարհներով։
    Read more
  • 11:14
    Переулок проспекта Маштоца и улицы Амирян (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / David Galstyan
  • 11:13

    Ցուցարարները ծակել են ավտոբուսի անվադողերը

    Երևանի Ամիրյան–Մաշտոց փողոցների հատման կետում ցուցարարները կանգնեցրին ավտոբուսը, ապա ծակեցին նրա անվադողերը, որպեսզի ավտոբուսը կանգնի փողոցի մեջտեղում և խանգարի երթևեկությանը։ Այս մասին դեպքի վայրից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
    Նրանք քայլում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

  • 11:07

    Ցուցարարներին հաջողվեց փակել Հալաբյան փողոցը

    Ցուցարարներին հաջողվեց փակել Հալաբյան փողոցից դեպի Մարգարյան հիվանդանոց տանող ճանապարհը: Նրանք ձեռքերը վեր պարզած մուտք գործեցին փողոց և այժմ նստացույց են անում: Ոստիկանությունը փորձում է փողոցից դուրս բերել ակցիայի մասնակիցներին:

  • 10:54

    Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել

    Երևան

    Ոստիկանությունը հայտարարում է` ցանկացած անհրաժեշտ պահի կցրի հավաքը

    Ոստիկանությունը կոչ է անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
    Read more
  • 10:46

    Ոստիկանության հորդորը

    Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ակտիվիստները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  Տիգրան Մեծ պողոտայով քայլում են դեպի Հանրապետության հրապարակ։
    Ոստիկանությունը հորդորեց լրագրողներին իրենց և ցուցարարների միջև հեռավորություն պահել` անվտանգության նկատառումներով։

  • 10:31

    Արամ Սարգսյանն ԱԺ–ում է

    «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հասել և մտել է ԱԺ։
    Նա լրագրողներին հայտնեց, որ եթե քվորում չլինի, ինքը դահլիճ չի մտնի և չի գրանցվի։ Հակառակ դեպքում`ելույթ կունենա։

  • 10:30
    Перекресток улиц Вардананц и Ерванда Кочара (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / David Galstyan
  • 10:29

    Շուռ տված աղբամաններ ու նստարաններ` փողոցում

    Ոստիկանները արգելում են ցուցարարներին մտնել Խանջյան և Հերացի փողոցներ։
    Բողոքի ակցիան շարունակվում է Տիգրան Մեծ պողոտայում։ Կադրերում երևում է փողոցում շուռ տված նստարաններն ու աղբամանները։

     

  • 10:18

    Երևանի քաղաքապետարանն առաջարկում է ընդամենը շրջանցել փողոցները

    Երևան

    Երևանի քաղաքապետարանի հորդորը. ինչ անել, երբ քաղաքում տրանսպորտային ճգնաժամ է

    Տեղի ունեցող անհնազանդության ակցիայի պատճառով Երևանում տրանսպորտային ճգնաժամ է. ոստիկանները կամ հենց իրենք` ակտիվիստները, փակել են քաղաքի կենտրոնական որոշ փողոցներ։
    Read more
  • 10:05

    Բախում և քաշքշուկ` Հալաբյան փողոցում

    Երևանի Հալաբյան–Արզումանյան խաչմերուկում հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ցուցարար աղջիկներից մեկը նստել էր փողոցի երթևեկելի մասում և փորձում էր խանգարել երթևեկությանը։ Ոստիկանները փորձեցին նրան հեռացնել փողոցից, ինչի հետևանքով քաշքշուկ սկսվեց։ Ցուցարարները վստահեցնում են, որ ոստիկանը հարվածել է աղջկան, բայց ոստիկանը պնդում է, որ ինքն աղջկան չի դիչպել, աղջիկն ինքն է ընկել գետնին:

  • 10:00

    Որոշ պատգամավորներ արդեն ԱԺ–ում են

    Ցուցարարներին դեռևս չի հաջողվում հասնել Բաղրամյան պողոտա` ԱԺ–ի մոտ։ Ոստիկանները փակել են ճանապարհը։ Այսօր կրկին մետրոն չի կանգնում «Բաղրամյան» կանգառում։ Ի տարբերություն ցուցարարների, մի քանի պատգամավորի հաջողվել է հասնել ԱԺ, որտեղ այսօր, ժամը 12–ին տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրության հատուկ նիստը։

  • 09:48

    Աղբամանները`բարիկադ

    Բողոքի ակցիայի մասնակիցները Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրված մեծ աղբամանները տեղաշարժում են և դրանց օգնությամբ պաշտպանիչ բարիկադներ են կառուցում իրենց համար։

  • 09:37

    Ուղևորները միացան ցուցարարներին

    Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը ոստիկանության ծառայողներին հանձնարարություններ տվեց Բաղրամյան–Պռոշյան հատվածում, որտեղ նաև փշալարեր կան։
    Ցուցարարները Մաշտոցի պողոտա մտան Պուշկին փողոցից։ Նրանք փակեցին ուղևորատար ավտոբուսի ճանապարհը և ուղևորներին առաջարկեցին իջնել և միանալ իրենց։

  • 09:31
    Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на проспекте Саят-Нова (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 09:29

    Երթը հասավ Մաշտոցի պողոտա

    Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց հետևել իրեն՝ առաջնորդելով երթը մայրաքաղաքի փողոցներով: Երթը շարժվեց դեպի Մաշտոցի պողոտա: Փաշինյանը նախապես չհայտարարեց երթի ուղղությունը՝ նշելով. «Հենց հայտարարում ենք, թե ուր ենք գնում, այդ փողոցները ոստիկանները փակում են»:

  • 09:09

    Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

    Երևան

    Ոստիկանությունը որոշել է դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը

    Ոստիկանությունը անօրինական է որակում ընդդիմության քայլերը։
    Read more
  • 09:08
    Активисты на улице Терьян (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / David Galstyan
  • 09:06

    Քաղաքի կենտրոնական շատ փողոցներ փակ են

    Ցուցարարների խումբը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, անցնելով Կորյուն, Տերյան փողոցներով, հասավ Սայաթ Նովա փողոց: Այդ հատվածում բոլոր փողոցներում երթևեկությունը դադարեցված է, երթևեկելի հատվածները պատնեշված են աղբամաններով ու նստարաններով: Այս պահին ցուցարարները, Սայաթ Նովան հատելով, հասան Աբովյան խաչմերուկ։

  • 08:56
    Девушка на проспекте Баграмяна (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 08:54

    «Պետք է շարունակենք մեր գործողությունները». Փաշինյան

    Պատասխանելով բերման ենթարկված ակտիվիստների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց. «Հո չենք գնալու քաղմասների մոտ նստենք, մենք պետք է շարունակենք մեր գործողությունները»:
    Ցուցարարներն այս պահին՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, շարժվում են Աբովյան, Կորյուն փողոցներով դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ հավաքված է ցուցարարների մեկ այլ հատվածը:

  • 08:45
    Улица Московян (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / David Galstyan
  • 08:44

    Ուսանողները շարունակում են փակ պահել Աբովյան փողոցը

    Ուսանողները շարունակում են փակ պահել Աբովյան փողոցը, մետրոյի «Երիտասարդական»  կայարանի մոտ: Այստեղ է նաև Նիկոլ Փաշինյանը:
    Ոստիկանությունը զգուշացնում է, որ պետք է ազատել փողոցի երթևեկելի հատվածը, այլապես ստիպված կլինեն այդտեղից հեռացնել ցուցարարներին:
    Նիկոլ Փաշինյանն ի պատասխան կոչ է անում փակել մայրաքաղաքի բոլոր փողոցները, որպեսզի ոստիկանները չկարողանան ուժերը կենտրոնացնել քաղաքի կենտրոնում:

  • 08:35
    Նիկոլ Փաշինյան

    Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պարալիզացնել պետական կառույցների աշխատանքը, փակել փողոցները

    Վաղ առավոտյան ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։
    Read more
  • 08:35

    Երիտասարդներ են բերման ենթարկվել

    Ոստիկանությունը մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքից բերման է ենթարկել շուրջ 20 ուսանողի։

  • 08:33
    Полицейские на улице Абовян (17 апреля 2018). Ереван
    © Sputnik / David Galstyan
  • 08:32

    Նիկոլ Փաշինյանը պատռեց ոստիկանության ծանուցումը

    Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց ոստիկանության ծանուցումը, որով որոշում է կայացվել դադարեցնել բողոքի ակցիաները, բայց Նիկոլ Փաշինյանը նրա ներկայությամբ պատռեց թուղթը։
    Նա ոստիկանությանը կոչ արեց այսօր չօգտագործել լուսաձայնային նռնակներ կոչվող չարիքը։

live
Բողոքի ակցիաներ, փակ փողոցներ. ի՞նչ է կատարվում Երևանում. տեքստային ուղիղ հեռարձակում
+
1624
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)