Երևան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

74
(Թարմացված է 09:14 17.04.2018)
Առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում` ապրիլի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-19-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 5-7 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում` ապրիլի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

74
թեմա:
Եղանակը Հայաստանում (118)