Բաղրամյանի ցույցերից տուժածները

Ոստիկանությունը հորդորում է ցուցարարներին թույլ չտալ պատանիներին մասնակցել ցույցերին

105
(Թարմացված է 23:41 16.04.2018)
Ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի է, այլև հղի վտանգավոր հետևանքներով:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է զանգվածային միջոցառումների պատասխանատուներին բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ այս օրերին երթեր ու ցույցեր են տեղի ունենում Երևանի մի շարք հատվածներում, մասնավորապես` կենտրոնի որոշ խաչմերուկներում ու Բաղրամյան պողոտայում, ոստիկանությունն, իր լիազորությունների շրջանակում իրականացնում է հասարակական կարգի ապահովման գործառույթներ, նույնպիսի իրավահարգություն է ակնկալում նաև զանգվածային միջոցառումների կազմակերպիչներից: Սակայն հաճախ համապատասխան արձագանք չի ստանում:

«Ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի, այլև հղի վտանգավոր հետևանքներով: Հասարակական կարգի կոպիտ խախտումների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալու դեպքում ոստիկանական ուժերը իրավունք ունեն դիմելու համապատասխան միջոցառումների և հատուկ միջոցների կիրառման, ու բացառված չէ, որ առաջացած խուճապի դեպքում, ինչպես և ցուցարարների անհնազանդության անկանխատեսելի ու վտանգավոր գործողությունների հետևանքով առաջին հերթին լրջորեն տուժեն դեռահասները»,- նշված է հայտարարության մեջ:

Ուստի ոստիկանությունը զանգվածային միջոցառումների պատասխանատուներին կոչ է անում նկատի ունենալ այս հանգամանքը և կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը:

Իսկ ծնողներին խնդրում է ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ և նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը:

105
Ըստ թեմայի
Երևանի փողոցներում զինուժ տեղաշարժվում է, բայց ոչ դեպի Բաղրամյան պողոտա
Բաղրամյան պողոտայում վնասվածք ստացած մարդկանց թիվը հայտնի է
Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, ցուցարարներին միացան «Ելք»-ի մյուս անդամները
Փաշինյանի կազմակերպած հավաքների համար դատախազությունը քրեական գործեր է հարուցել