Հիվանդանոց

Բաղրամյան պողոտայում վնասվածք ստացած մարդկանց թիվը հայտնի է

265
(Թարմացված է 19:16 16.04.2018)
Վիրավորներից 6-ը ոստիկաններ են, 40-ը` քաղաքացիական անձինք։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Բաղրամյան պողոտայում այսօր ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 46 մարդ։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել են 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։

«Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել բուժհաստատությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացիները հիմնականում ստացել են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Ոստիկանները վնասվածքներ են ստացել բութ և կտրող գործիքներով։

«Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի Գնունին Sputnik Արմենիային հայտնեց, որ ոստիկաններից մեկը, որն աջ ուսի բեկորային վիրավորում էր ստացել` երակային ու զարկերակային վնասվածքներով, վիրահատությունից հետո տեղափոխվել է ֆիզիոթերապևտիկ բաժանմունք։

Այս հիվանդանոց տեղափոխված 3 ոստիկաններից մեկը դուրս է գրվել և լքել հիվանդանոցը, երրորդը տեղափոխվել է Ոստիկանության հոսպիտալ։ Առողջապահության նախարարության տվյալներով, տուժածներից որևէ մեկի կյանքին, վտանգ չի սպառնում։

265
Ըստ թեմայի
Պայթյուն Բաղրամյան պողոտայում. ոստիկանությունը դիմում է լուրջ քայլերի. լուսանկարներ
Երևանի բոլոր փողոցները կբացվեն, բացի երեքից
Մարկարով. «Փաշինյանն ու Սարգսյանը քաշային տարբեր կարգ ունեցող գործիչներ են»