Բաղանիս

Բաղանիսի գյուղապետը պատմել է` կրակոցներից հետո ինչպես է գիշերն անցել Տավուշի մարզում

102
(Թարմացված է 12:59 16.04.2018)
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիային պատմել է Տավուշի մարզում տիրող իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Տավուշի մարզի միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում և Բաղանիս գյուղում գիշերը հանգիստ է անցել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

Ապրիլի 15-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Տավուշի Բաղանիս գյուղը։ Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել էին միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը։

«Գիշերն ու առավոտը հանգիստ են անցել։ Ճանապարհը բացել են երեկոյան ժամը 21։00-ին», — ասաց Սահակյանը։

Ապրիլի 12-ին, ժամը 22:30-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Բաղանիսի ճանապարհով անցնող բեռնատարի ուղղությամբ, որը պատկանում էր «Սպայկա» ընկերությանը։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել, վնասվել էր միայն բեռնատարի դիմապակին։

Ադրբեջանը պարբերաբար կրակում է Տավուշի մարզի ուղղությամբ։ Այս կիրակի կրակել էին խոշոր եղջերավոր անասունների ուղղությամբ։

102