https://arm.sputniknews.ru/20180416/nikol-pashinyan-armenia-yerevan-im-qayly-11462184.html
Փաշինյանը պառկեց ավտոբուսի դիմաց. քաղաքացիական անհնազանդության ակցիան մեկնարկեց
Փաշինյանը պառկեց ավտոբուսի դիմաց. քաղաքացիական անհնազանդության ակցիան մեկնարկեց
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն այսօր առաջինն է իրականացրել իր հայտարարած քաղաքացիական անհնազանդության ակցիան` պառկելով Բաղրամյան պողոտայով անցնող ավտոբուսի դիմաց։ 16.04.2018, Sputnik Արմենիա
2018-04-16T08:24+0400
2018-04-16T08:24+0400
2018-04-16T08:26+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1146/21/11462105_0:131:1279:854_1920x0_80_0_0_95d1768195414b20c4e67df5017cb569.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1146/21/11462105_0:90:1279:895_1920x0_80_0_0_7327c9d3a644ba5fad947c26a87121a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, «իմ քայլը» բողոքի ակցիա
հայաստան, «իմ քայլը» բողոքի ակցիա
Փաշինյանը պառկեց ավտոբուսի դիմաց. քաղաքացիական անհնազանդության ակցիան մեկնարկեց
08:24 16.04.2018 (Թարմացված է: 08:26 16.04.2018) Նիկոլ Փաշինյանն այսօր առաջինն է իրականացրել իր հայտարարած քաղաքացիական անհնազանդության ակցիան` պառկելով Բաղրամյան պողոտայով անցնող ավտոբուսի դիմաց։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտյան, ժամը 08։00-ին «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում նստել է փողոցով անցնող ավտոբուսի դիմաց` փակելով Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը։
Իր այս քայլը ավտոբուսի բորբոքված ուղևորներին ու վարորդին Փաշինյանը բացատրում է քաղաքացիական անհնազանդության ակցիայով։
Փաշինյանի օրինակին հետևում են նաև ակցիայի մասնակից այլ ակտիվիստներ` դրանով կաթվածահար անելով Բաղրամյան պողոտայի երթևեկությունը։
Նիկոլ Փաշինյանն անհարմարության համար ներողություն է խնդրում համաքաղաքացիներից և հիշեցնում, որ իր նախաձեռնությունն ուղղված է Սերժ Սարգսյանի` վարչապետ ընտրվելու դեմ։
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարել էր, որ այսօր 8։15-ից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են մեկնարկելու։ Մասնավորապես` ակտիվիստները փակելու են տրանսպորտի ճանապարհը, երևանյանի խոշոր կամուրջների վրա ավտոմեքենաները կանգնեցնելով` փակելու են երթևեկության ուղին։ Փաշինյանը կոչ է արել մետրոյի կայարաններում պառկել գնացքի վագոնների դռների միջև` արգելափակելով նաև մետրոյի աշխատանքը։