Նիկոլ Փաշինյան

Առավոտից սկսելու ենք անհնազանդության գործողությունները. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց

178
(Թարմացված է 15:40 15.04.2018)
Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հորդորեց այսօր զբաղվել առաջիկա 2 կարևոր օրերի կազմակերպչական աշխատանքներով։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հանրահավաքը` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Ելույթ ունենալով հավաքվածների առաջ` «Ելքի» առաջնորդը ներկայացրեց իրենց այսօրվա և առաջիկա 2 օրերի ծրագիրը` խոստանալով, որ ժամը 18։30–ին ավելի մանրամասն կներկայացնի այն։

«Մեր գործողությունները քրեական տարր չպետք է պարունակեն և  լինեն իրավունքի շրջանակում։ Դրանք խաղաղ քաղաքացիական անհնազանդություն են։ Հիմա 2 ուղղությամբ կամավորների կցուցակագրենք`մարդիկ, որոնք պատրաստ են անհնազանդության գործողություններին մասնակցել մեքենայով և մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել քայլերթով։ Վաղը առավոտից սկսելու ենք անհնազանդության գործողությունները, որոնք կդառնան համատարած անհնազանդության ալիք ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ երկրում»,–նշեց Փաշինյանն ու հավելեց, որ այս ամենի գլխավոր նպատակն է այնպես անել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու ԱԺ նիստը չկայանա։

«Եթե մենք վաղը այսքանով լինենք, այդ բանը չենք կարող անել, բայց մենք այսքանով կարող ենք անել գործողություններ, որոնք ալիքաձև կբերեն այդ ամենը կանխելու գործողությունների»,–ասաց հանրահավաքի կազմակերպիչն ու ժպտալով տեղեկացրեց, թե ինֆորմացիա կա, որ ԱԺ նիստն էլ կարող են տեղափոխել Երևանից դուրս։ «Հենց դրա համար էլ անհրաժեշտ է ավտոմեքենաների հավաքագրում»։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստը Երևանից դուրս անցկացնելու մեջ լավ բան գտավ` նշելով, որ բոլոր ՀՀԿ–ականները կլինեն, ասենք, Ջուջևան գյուղում, ու Սերժ Սարգսյանը կընտրվի ընդամենը Ջուջևանի գյուղապետ։

«Բայց սիրելի ջուջևանցիներ, ձեզ էլ կազատենք»,–հումորով խոստացավ նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր միջանկյալ օր է` կարևոր գործողությունների համար, պիտի զբաղվեն առաջիկա 2 օրերի կազմակերպչական աշխատանքով։

178
թեմա:
Բողոքի ակցիա Երևանում (121)
Ըստ թեմայի
Ցուցարարների գիշերն ու առավոտը. ի՞նչ է կատարվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում
Մարկ Գրիգորյանը պատմել է` ինչ է իրականում խոսել Նիկոլ Փաշինյանի հետ
Իրավապահները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր են փնտրում