Մարկ Գրիգորյան

Մարկ Գրիգորյանը պատմել է` ինչ է իրականում խոսել Նիկոլ Փաշինյանի հետ

336
(Թարմացված է 23:38 14.04.2018)
Հանրային ռադիոյի տնօրենը հերքել է Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի փաշինյանական մեկնաբանությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հերքում է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի փաշինյանական մեկնաբանությունը։ Այս մասին նշված է Հայաստանի հանրային ռադիոյի կայքում:

«Քո խոսքերը և քո գրավելը ցույց են տալիս, որ ո՛չ դու, ոչ էլ քո հետևորդները չեք լսում Հանրային ռադիոյի եթերը, որովհետև մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը և լուսաբանել ենք ամեն ինչ»,- ասել է Մարկ Գրիգորյանը Փաշինյանին։

Զրույցի ընթացքում Գրիգորյանը նաև Հանրային ռադիոյի շենքը ներխուժելը մեկնաբանել է այսպես. «Դա նույնն է, որ բողոքելով դեղատան դեմ՝ գնաս հացի խանութը գրավես»։

Նիկոլ Փաշինյանին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել

Նշենք, որ այսօր` ապրիլի 14-ին, Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները մտել էին Հանրային ռադիոյի շենք և ուղիղ եթեր էին պահանջում։ Հետո Փաշինյանը բջջային հեռախոսով կապ հաստատեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ` տեղեկացնելով, որ այս պահին գտնվում է ստուդիաներից մեկում։

Նա նշեց, որ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն լուսաբանում իրենց բողոքի միջոցառումները, այդ իսկ պատճառով խնդրում է ուղիղ եթեր տրամադրել, որպեսզի կարողանա դիմել Հայաստանի քաղաքացիներին։

Նիկոլ Փաշինյանը լքեց Հանրային ռադիոյի շենքը. ակցիան սիմվոլիկ էր

Այնուհետև Փաշինյանը հայտնեց, որ Մարկ Գրիգորյանը խոստացել է մտածել և ավելի ուշ պատասխանել նրա խնդրանքին։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է Սերժ Սարգսյանի դեմ ուղղված «Իմ քայլը» քաղաքացիական արշավը, որի մեկնարկը տրվեց մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակում։ Ակցիայի մասնակիցները բողոքի քայլերթով հասան Երևան մարտի 13-ին։

Արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի Ֆրանսիայի հրապարակում դադարեցված է երթևեկությունը։ Ցուցարարները վրաններ են տեղադրել ու շուրջօրյա բողոքի ակցիա հայտարարել` մինչև ապրիլի 17-ը։

336
Ըստ թեմայի
Փաշինյանը հորդորում է տուն չգնալ. ոստիկանները շրջափակել են պետական նշանակության շենքերը