Ատոմակայան

Գիշերը կդադարեցվի ատոմակայանի 4-րդ տուրբոագրեգատի աշխատանքը

35
(Թարմացված է 20:26 14.04.2018)
ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների շրջանակում առաջիկայում կկանգնեցվեն 4-րդ և 3-րդ տուրբոագրեգատները։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը կդադարեցվի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի աշխատանքը։ Հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների շրջանակում կդադարեցվի նախ գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը, իսկ հունիսի 1-ից` ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը:

Հընթացս կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումները, մեքենայական սրահի սարքավորումների արդիականացման աշխատանքները:

Նախատեսվում է, որ հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը` դեկտեմբերի 1-ին:

35
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի ռեակտորի կորպուսը կամրացնեն 2019թ–ին
Ինչ ճակատագիր է վերապահված Հայաստանի ատոմակայանին ԵՄ-ի հետ համաձայնագրով
Հայաստանի ատոմակայանն է անվտա՞նգ, թե՞ Թուրքիայի «Ակույուն»