Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյում

Նիկոլ Փաշինյանի եթերը խափանվեց. Հանրային ռադիոն հոսանքազրկված է

108
(Թարմացված է 16:41 14.04.2018)
Հանրային ռադիոյում էլեկտրաէներգիան անջատվեց։ Նիկոլ Փաշինյանին խոստացված ուղիղ եթերը հետաձգվում է։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Այն բանից հետո, երբ Հանրային ռադիոյի ղեկավարությունը խոստացավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ուղիղ եթեր տրամադրել ուղերձ ներկայացնելու համար, Հանրային ռադիոյի շենքի այդ հատվածը հոսանքազրկվեց։

Նիկոլ Փաշինյանն այս փաստից բորբոքված իր համախոհներին հանդարտության կոչ արեց` հորդորելով առանց ավելորդ կրքերի մի քանի րոպե սպասել, մինչ խնդիրը կկարգավորվի։

Ի դեպ, շենքում հոսանքի անջատումը չի խափանել Հանրային ռադիոյի եթերը և այս պահին անխափան հեռարձակվում է։ Ռադիոեթերում հոգևոր երաժշտություն է հնչում։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները քիչ առաջ մտել են Հանրային ռադիոյի շենք և ուղիղ եթեր են պահանջում։

108
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (249)