Էլեկտրական ցանց

Էներգախնայողության ծրագիրը կկրճատի հայերի ծախսերը 20%–ով. փոխնախարար

26
Հայաստանում էներգախնայողության նոր ծրագիր է մեկնարկել, որը ներկայացրեց ՀՀ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Էներգախնայողության ծրագիրը կարող է օգնել Հայաստանին կոմունալ ծառայությունների 20%-ը խնայել։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Էներգիան տնտեսելը շահավետ է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից, այլև սեփական գրպանի համար։ Եվ շատ կարևոր է, որ համայնքապետարաններն ու համատիրությունները պատկերացնեն դա։

Ծրագրի իրականացման համար երկու տարի է նախատեսված, կյանքի կկոչվի 40 ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի բյուջեն կկազմի 2-3 միլիոն դրամ։

Այդ գումարով կարելի է հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնել. փոխել կամ ամրացնել տանիքները, արևային ջրաջեռուցիչներ կամ վահանակներ տեղադրել բազմաբնակարան շենքերի, դպրոցների կամ հիվանդանոցների տանիքներին։

Տերտերյանը նշեց, որ ծրագիրն ունի որոշակի առանձնահատկություն. ներդրումային կամ նյութականացված ծրագիր չէ, նպատակը համայնքներում, նաև բնակչությանը էներգախնայող տեխնոլոգիաների մասին իրազեկումն է, ընդ որում՝ ոչ միայն պարզ իրազեկումը, այլև նոր տեխնոլոգիաներին հասանելի դառնալը, այդ մշակույթը մարդկանց հասցնելը:

 

26