Անձրև

Անձրև, օդի ջերմաստիճանի անկում. եղանակի տեսություն

251
(Թարմացված է 08:34 13.04.2018)
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում ապրիլի 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

251
թեմա:
Եղանակը Հայաստանում (319)