ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյած և տղամարդն անձամբ գնացել և ներողություն է խնդրել նրանից: Այս մասին աղջիկը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Նախ, խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ հեռուստաընկերություն, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով,որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։ Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։ Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս»,- գրել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ այսօր հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ընկերուհուն։ Բժշկական կենտրոնի մուտքի մոտ չհասած` լսել է, թե ինչպես է մի տղամարդ հետևից հայհոյանքով «հրավիրում» լուսանկարվելու։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
«Չկարողացա «չլսել», ասում եմ` պատասխանատո՞ւ եք ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք` ինչ եք ասում, կամ ինչի եք ընդհանրապես դուք… Թե՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվո՞ւմ։ Ասում եմ` հասկանո՞ւմ եք, որ էստեղ կանայք ծննդաբերում են, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների…»,- գրել է Նազենին և տեղադրել տղաների ու նրանց ավտոմեքենաների նկարները։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև ՀՀ ոստիկանությունը: «Դեպքը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և դիտարկվում որպես տվյալ անձին հասցված վիրավորանք՝ հրապարակային արտահայտություն հնչեցնելու ձևով: Քանի որ վիրավորանքը ապաքրեականացվել է, քաղաքացին իր շահերի պաշտպանության նպատակով կարող է քաղաքացիական հայցով դիմել դատարան: Ինչ վերաբերում է տվյալ դեպքում խուլիգանության հատկանիշների առկայությանը, ապա ՀՀ ոստիկանությունը հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում ստանալու պարագայում իր իրավասությունների շրջանակում կպարզաբանի նաև այդ հանգամանքը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտցվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Գեղարքունիքում գանձագողության դեպք է գրանցվել. լուսանկարներ
Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։
Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։


