Ատոմակայան

Հայկական ատոմակայանի ռեակտորի կորպուսը կամրացնեն 2019թ–ին

50
ՀԱԷԿ ռեակտորի պատերը կամրացվեն նեյտրոնների հոսքից պաշտպանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայկական ԱԷԿ-ը հիմնանորոգումից հետո 15-20 տոկոսով ավելի արդյունավետ կդառնա։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասաց «Հայկական ատոմակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը։

«Սա այն դեպքն է, երբ ավելի հեշտ է կառուցել նորը, քան վերանորոգել հինը։ Բայց մենք հույս ունենք ռուս գործընկերների օգնությամբ իրականացնել այդ աշխատանքը։ Այս տարի կփոխենք ռեակտորի երկու տուրբիններից մեկը, եկող տարի` երկրորդը», — ասաց նա։

Վերանորոգումից հետո կբարձրանա նաև ատոմակայանի օգտակար գործողության գործակիցը։ Վառելիքի նույն ծավալի դեպքում այն կարտադրի 15-25 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա։

Բացի այդ, հիմա ուսումնասիրում են ռեակտորի կորպուսի պատերը։ Դրանց մետաղը ժամանակի ընթացքում «հոգնում» է նեյտրոնների հոսքից, որոնք գալիս են ռեակտորից։ Մետաղը թուլանում է, այն կարելի է ամրացնել թրծման միջոցով։

«Եկող տարում մենք կիրականացնենք նման աշխատանք` ռուս գործընկերների առաջարկով և նրանց աջակցությամբ», — ասաց Սևիկյանը։

Մինչև 2027թ-ն ԱԷԿ շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքը ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարության աջակցությամբ` մինչև 270 միլիոն վարկային գծի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի շրջանակում։

50
Ըստ թեմայի
Ինչպես է Հայաստանը շահագործումից հանելու ատոմակայանը. դուռը փակելո՞ւ է, ու վե՞րջ
Սարգսյան. «Եթե կորցնենք մեր ատոմակայանը, կդառնանք դամբուլային երկիր»
Թարփոշյան. «Ատոմակայանը կաշխատի այնքան, մինչև ռեսուրսը սպառվի»