Տիեզերանավ

Հայ մասնագետները կմաքրեն տիեզերքի աղբը

258
(Թարմացված է 15:00 12.04.2018)
Ապրիլի 12–ին նշվում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը: Ամենակարևոր խնդրի` տիեզերքի աղտոտվածության մասին խոսել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Մերձերկրյա ուղեծիրը խցանած տիեզերական աղբի ու մարդածին օբյեկտների դեմ պայքարը ժամանակակից գիտնականների առաջնահերթ խնդիրն է։ Այդ գործընթացին ակտիվորեն մասնակցում է Բյուրականի աստղադիտարանը։

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով` ամեն տեղ, որտեղ մարդ գործունեություն է ծավալում, իր հետևից անպայման աղբ է թողնում։

«Հայաստանն անմիջական մասնակցություն ունի տիեզերքի ուսումնասիրության հարցում։ Աստղադիտարանի աշխատակիցները «Ռոսկոսմոսի» հետ համագործակցելու շնորհիվ տիեզերական աղբի հայտնաբերմանն ու ուսումնասիրությանն ուղղված աշխատանքներ են տանում», — նշեց Հարությունյանը Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։

Տիեզերական աղբի հայտնաբերման ու ուսումնասիրման ծրագրի շրջանակում Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար երկու միլիոն եվրո է հարկավոր։ Հիշեցնենք` 2011 թվականին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ու «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալությունը համագործակցության համաձայնագրիր են ստորագրել։

«Երկրի վրա աստղադիտակների օգնությամբ իրականացված աշխատանքը թույլ է տալիս հետագայում խուսափել տիեզերանավերի բախումներից»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ այսօր Երկիր մոլորակի շուրջ մոտ 6-7 տոննա միլիոն մետաղ է պտտվում։

Սակայն տիեզերանավերի բեկորները միակ խնդրը չեն, քանի որ երկնքում նաև վտանգավոր աստերոիդներ կան։

Հայկական գիտնականների միջազգային համագործակցությունը շարունակվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի ու եվրոպական գրեթե բոլոր երկրների հետ։ Սակայն, իհարկե, կան խնդիրներ, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն։

«Այսօր հայկական գիտության, աստղաֆիզիկայի ու աստղադիտարանի գլխավոր խնդիրը կադրերի պակասն է։ Իհարկե, մենք ֆինանսներ ու հնարավորություններ ունենք, որ մեր մասնագետներին գործուղենք արտասահման։ Հիմնականում մեր ոլորտում աշխատում են անփորձ երիտասարդները կամ 60-ն անց մարդիկ», — նշեց Հարությունյանը։

Ցավալի է, որ չկան 35-55 տարեկան մասնագետներ, որոնք կարող էին զարգացնել աստղագիտությունը, գիտությունը։ Իսկ դա, Հարությունյանի խոսքով, կապված է նրա հետ, որ 90-ականներին ու 2000-ականներին մարդիկ ստիպված էին մտածել գումար վաստակելու, ոչ թե գիտության մասին։

258
Արխիվային լուսանկար

Երևանում ավտոմեքեն կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

1
(Թարմացված է 13:29 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

1
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան
Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ

5
(Թարմացված է 13:27 03.03.2021)
Անհայտ անձը կամ անձինք վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Գեղարքունիքում գանձագողության դեպք է գրանցվել. լուսանկարներ

Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։

Հերթական գանձագողությունը Սյունիքի մարզում

5
թեգերը:
գանձագողություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում հայերի և հրեաների եղեռնի հուշարձանը պղծած տղամարդուն հայտնաբերել են
Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
Վիգեն Ավետիսի «Հայոց մայր» հուշարձանը ցուցադրվում է Տոսկանայում