Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահը փող չի ստանա

375
(Թարմացված է 09:54 12.04.2018)
«Հայկական ժամանակ» օրաթերթը պարզել է, թե ուր է ուղղվելու Արմեն Սարգսյանի աշխատավարձը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը։

Նա որոշել է բարեգործություն կատարել, սակայն առայժմ հստակ չէ, թե գումարը որ կազմակերպություններին է փոխանցելու։

Թերթը հիշեցնում է, որ Հայաստանի նախագահի աշխատավարձը 1 միլիոն 320 հազար դրամ է, և որ Արմեն Սարգսյանը դեսպան աշխատելու տարիներին ևս հրաժարվել էր աշխատավարձից։

Թերթի մյուս հարցին` Արմեն Սարգսյանն ապրելու՞ է ծառայողական բնակարանում, Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ առայժմ կապրի մայրաքաղաքի իր տանը։ Սարգսյանի տունը գտնվում է Կասկադում։

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախագահի ծառայողական առանձնատունը գտնվում է Ձորափի 74 հասցեում, սա նույն կառավարական ամառանոցն է, որտեղից Սարգսյանին տրվել է 4-րդ մասնաշենքը։

375
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (63)
Ըստ թեմայի
Հայաստանի նորընտիր նախագահը մեկ կին օգնական և երկու խորհրդական ունի
Ուր են կորել Արմեն Սարգսյանի միլիոնները. նոր նախագահի ունեցվածքը
Հրապարակվել են Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները