ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը 2017 թվականին բացահայտել և խափանել է անօրինական միգրացիայի կազմակերպման ուղիներ, որոնցով ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբերը փորձել են կեղծ փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացմամբ միջինասիական և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիներին Հայաստանի տարածքով տեղափոխել Շենգենյան համաձայնության երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիայի Հանրապետություն կամ օտարերկրյա այլ պետություններ, ինչպես նաև կազմակերպել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանից և մուտքը նշված պետություններ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Բացահայտվել են նաև կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացմամբ Հայաստանի Հանրապետությունում անօրինական միգրանտների գտնվելը և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալը կազմակերպելու դեպքեր։
Հիշյալ դեպքերի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված քրեական գործերով անօրինական միգրացիայի կազմակերպման կամ դրան օժանդակելու մեղադրանքով 33 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության 25 և օտարերկրյա պետությունների 8 քաղաքացիներ։ Նրանցից 19-ի վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 12-ի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։
Քրեական գործերով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ առավել տարածված են եղել հատկապես դեպի Շենգենյան համաձայնության երկրներ և Թուրքիայի Հանրապետություն օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերը։ Միգրանտների տեղափոխումն իրականացվել է շահադիտական նպատակներով՝ 350-10.000 ԱՄՆ դոլարի դիմաց, տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, մուտքի արտոնագրերը, կացության քարտերը կամ անձնագրերը Հայաստանում, իսկ գերակշռող դեպքերում՝ օտարերկրյա պետություններում կեղծելով։ Առանձին դեպքերում անօրինական միգրանտների ելքը Հայաստանի Հանրապետությունից կազմակերպվել է պետական սահմանի անցման կետերը շրջանցելու եղանակով։
Բացահայտված դեպքերից մեկով անդրազգային հանցավոր խմբի անդամները, համապատասխան վարձատրության դիմաց, Հայաստանի տարածքն օգտագործել են Թուրքիայից արտաքսված Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիների վերադարձը նույն երկիր կազմակերպելու նպատակով։
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում գործող հանցավոր խմբի անդամների մշակած ծրագրի համաձայն՝ Թուրքիայից իրենց ծագման երկրներ արտաքսված միջինասիական հանրապետությունների քաղաքացիներն իրենց օրինական անձնագրերով, օդային տրանսպորտով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց լուսանկարներով պատրաստվել են ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրեր։ Այնուհետև, հիշյալ օտարերկրացիները, «Զվարթնոց» օդանավակայանում ներկայացնելով իրենց օրինական անձնագրերը, հանցավոր խմբի անդամի ուղեկցությամբ մեկնել են Ստամբուլ, որտեղ ներկայացրել են վերջինիս կողմից իրենց հանձնված ՀՀ քաղաքացու հիշյալ կեղծ անձնագրերը և նման եղանակով մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն:
Հանցավոր խումբը նույն եղանակով նախաձեռնել է նաև Թուրքիայից արտաքսված միջինասիական երկրների ևս երկու քաղաքացիների տարանցումը Հայաստանի տարածքով, որը, սակայն, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ խափանվել է. 2018 թվականի հունվարի 15-ին անօրինական միգրանտներն ու նրանց ուղեկցող ՀՀ քաղաքացին՝ վերջիններիս լուսանկարներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրերով, ՀՀ պետական սահմանի անցման կետից բերման են ենթարկվել։
Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր խմբի երեք անդամների։
Նույն ժամանակահատվածում բացահայտված՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունում կացություն հաստատելու նպատակով անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերից մեկի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Է.Մ-ն, համապատասխան վարձատրության դիմաց, օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով պահանջվող աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները հավաստող փաստաթղթային հիմքեր ստեղծելու համար, 2016-2017 թվականների ընթացքում վերջիններիս անվամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցել է շինծու կազմակերպություններ կամ նրանց հետ կնքել աշխատանքային ձևական պայմանագրեր, որոնք այնուհետև ներկայացվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, և դրանց հիման վրա այդ օտարերկրացիներին տրվել է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ։
Հիշյալ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության 8 և Ուկրաինայի 1 քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ։ Բացի այդ, Է.Մ-ի գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են ևս 32 կազմակերպությունների կնիքներ, որոնց օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունում Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են տրվել ևս 40 օտարերկրացիների, հիմնականում՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի քաղաքացիների։
Է.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիայի կազմակերպումը), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ տարվող պայքարը կրում է հետևողական բնույթ, նմանօրինակ դեպքերը կանխելուն, ուղիները խափանելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվելու են շարունակաբար, իսկ մեղավոր անձանց նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:


