00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անօրինական ձևով Շենգենյան վիզաներ են տրամադրել` խոշոր գումարի դիմաց. կա 33 մեղադրյալ. ԱԱԾ

© Sputnik / Aram NersesyanШенгенская виза
Шенгенская виза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միգրանտների տեղափոխումն իրականացվել է շահադիտական նպատակներով՝ 350-10.000 ԱՄՆ դոլարի դիմաց ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը 2017 թվականին բացահայտել և խափանել է անօրինական միգրացիայի կազմակերպման ուղիներ, որոնցով ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբերը փորձել են կեղծ փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացմամբ միջինասիական և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիներին Հայաստանի տարածքով տեղափոխել Շենգենյան համաձայնության երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիայի Հանրապետություն կամ օտարերկրյա այլ պետություններ, ինչպես նաև կազմակերպել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանից և մուտքը նշված պետություններ։

Деньги. Евро - Sputnik Արմենիա
Շենգենյան վիզա են խոստացել ու հազարավոր եվրոներ կորզել

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Բացահայտվել են նաև կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացմամբ Հայաստանի Հանրապետությունում անօրինական միգրանտների գտնվելը և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալը կազմակերպելու դեպքեր։

Հիշյալ դեպքերի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված քրեական գործերով անօրինական միգրացիայի կազմակերպման կամ դրան օժանդակելու մեղադրանքով 33 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության 25 և օտարերկրյա պետությունների 8 քաղաքացիներ։ Նրանցից 19-ի վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 12-ի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործերով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ առավել տարածված են եղել հատկապես դեպի Շենգենյան համաձայնության երկրներ և Թուրքիայի Հանրապետություն օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերը։ Միգրանտների տեղափոխումն իրականացվել է շահադիտական նպատակներով՝ 350-10.000 ԱՄՆ դոլարի դիմաց, տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, մուտքի արտոնագրերը, կացության քարտերը կամ անձնագրերը Հայաստանում, իսկ գերակշռող դեպքերում՝ օտարերկրյա պետություններում կեղծելով։ Առանձին դեպքերում անօրինական միգրանտների ելքը Հայաստանի Հանրապետությունից կազմակերպվել է պետական սահմանի անցման կետերը շրջանցելու եղանակով։

Виза США - Sputnik Արմենիա
«ՎիզաՄետրիկի» գործունեությունը կասեցվեց. ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անորոշ ապագան

Բացահայտված դեպքերից մեկով անդրազգային հանցավոր խմբի անդամները, համապատասխան վարձատրության դիմաց, Հայաստանի տարածքն օգտագործել են Թուրքիայից արտաքսված Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիների վերադարձը նույն երկիր կազմակերպելու նպատակով։

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում գործող հանցավոր խմբի անդամների մշակած ծրագրի համաձայն՝ Թուրքիայից իրենց ծագման երկրներ արտաքսված միջինասիական հանրապետությունների քաղաքացիներն իրենց օրինական անձնագրերով, օդային տրանսպորտով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց լուսանկարներով պատրաստվել են ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրեր։ Այնուհետև, հիշյալ օտարերկրացիները, «Զվարթնոց» օդանավակայանում ներկայացնելով իրենց օրինական անձնագրերը, հանցավոր խմբի անդամի ուղեկցությամբ մեկնել են Ստամբուլ, որտեղ ներկայացրել են վերջինիս կողմից իրենց հանձնված ՀՀ քաղաքացու հիշյալ կեղծ անձնագրերը և նման եղանակով մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն:

Հանցավոր խումբը նույն եղանակով նախաձեռնել է նաև Թուրքիայից արտաքսված միջինասիական երկրների ևս երկու քաղաքացիների տարանցումը Հայաստանի տարածքով, որը, սակայն, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ խափանվել է. 2018 թվականի հունվարի 15-ին անօրինական միգրանտներն ու նրանց ուղեկցող ՀՀ քաղաքացին՝ վերջիններիս լուսանկարներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրերով, ՀՀ պետական սահմանի անցման կետից բերման են ենթարկվել։

Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր խմբի երեք անդամների։

Здание МИД Азербайджана - Sputnik Արմենիա
Արցախի ներկայացուցիչների այցն Արևմուտք` Բաքվի նյարդային պոռթկման պատճառ

Նույն ժամանակահատվածում բացահայտված՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունում կացություն հաստատելու նպատակով անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերից մեկի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Է.Մ-ն, համապատասխան վարձատրության դիմաց, օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով պահանջվող աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները հավաստող փաստաթղթային հիմքեր ստեղծելու համար, 2016-2017 թվականների ընթացքում վերջիններիս անվամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցել է շինծու կազմակերպություններ կամ նրանց հետ կնքել աշխատանքային ձևական պայմանագրեր, որոնք այնուհետև ներկայացվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, և դրանց հիման վրա այդ օտարերկրացիներին տրվել է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ։

Հիշյալ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության 8 և Ուկրաինայի 1 քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ։ Բացի այդ, Է.Մ-ի գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են ևս 32 կազմակերպությունների կնիքներ, որոնց օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունում Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են տրվել ևս 40 օտարերկրացիների, հիմնականում՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի քաղաքացիների։

Է.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիայի կազմակերպումը), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ տարվող պայքարը կրում է հետևողական բնույթ, նմանօրինակ դեպքերը կանխելուն, ուղիները խափանելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվելու են շարունակաբար, իսկ մեղավոր անձանց նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության միջոցներ։

Լրահոս
0