ՀՀ ԱԺ

Ինչպե՞ս կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրության ժամանակ

77
(Թարմացված է 09:27 11.04.2018)
«Հրապարակի» տվյալներով Սերժ Սարգսյանին չի հաջողվի վարչապետի ընտրության ժամանակ փայլուն արդյունք գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Եթե ԲՀԿ-ին չառաջարկվի կոալիցիոն կառավարությանը մաս կազմել` դաշինքը մեկ մարդու պես դեմ կքվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը

Ըստ ամենայնի, Ս․ Սարգսյանին չի հաջողվի վարչապետի ընտրության ժամանակ փայլուն արդյունք արձանագրել։ Նրան կողմ կքվեարկեն հաստատապես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ելք» դաշինքը։

Ու թեև բոլորն ակնկալում են, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի նրա թեկնածությանը, սակայն մեծ է հավանականությունը, որ եթե ԲՀԿ-ին չառաջարկվի կոալիցիոն կառավարությանը մաս կազմել, դաշինքը մեկ մարդու պես դեմ կքվեարկի վարչապետի թեկնածությանը՝ «դե, եթե ընդդիմություն, ուրեմն նաև ընդդիմադիր վարքագիծ» տրամաբանության մեջ»»:

77
Կարեն Վարդանյան

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը

31
(Թարմացված է 10:41 10.07.2020)
Հակոբ Արշակյանը հայտնել է Կարեն Վարդանյանի մահվան լուրն ու նշել` մի շարք ծրագրեր լիարժեք չէին լինի առանց Վարդանյանի ներդրած ջանքերի։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պարոն Վարդանյանն անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի»,–գրել է Արշակյանը։

Կարեն Վարդանյանը ԱՏՁՄ գործադիր տնօրեն էր 2007թ․-ից։

Վարդանյանը 2005 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ դեր կատարող կառույցի` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը գործադիր տնօրենը: Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ:

31
թեգերը:
Նախարար, Մահ, Կարեն Վարդանյան
Մարիաննա Մուկուչյան

Կրքոտ լուսանկար Մարիաննայից. Իվետա Մուկուչյանի քույրը ցուցադրել է հատուկ դաջվածքը

32
(Թարմացված է 10:06 10.07.2020)
Բոլիվուդյան ոճաբանը գայթակղիչ լուսանկարի հետ մեկտեղ բաժանորդներին է ներկայացրել իր մտքերն այն մասին, թե ինչ է նշանակում իսկապես ինքդ քեզ սիրելը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի –Sputnik. Հայտնի ոճաբան և դիմահարդար, փոփ–երգչուհի Իվետա Մուկուչյանի հարազատ քույրը` Մարիաննա Մուկուչյանը, Instagram–ի իր էջում բավական գայթակղիչ լուսանկար է հրապարակել։

Մերկ աղջիկը կեցվածք է ընդունել հայելու առաջ` ցուցադրելով մեջքի խորհրդավոր դաջվածքը։ Բայց լուսանկարն ամենևին էլ գռեհիկ չէ։

«Երբ մարդկանց հետ խոսում ես ինքդ քո հանդեպ սիրո մասին, նրանք ասում են, որ սիրում են իրենց։ Միևնույն ժամանակ, երբ դու լսում ես`ինչպես են իրենք խոսում իրենց մասին, հակառակ տպավորությունն ես ստանում», – գրել  է նա։

«Ճանապարհորդություն փոքրիկ ավազակի հետ». Իվետա Մուկուչյանը գերել է իր նոր տեսքով

Մարիաննան կարծում է, որ ինքդ քեզ սիրել նշանակում է ընդունել քեզ ամբողջությամբ` թերություններով հանդերձ։ Չէ՞ որ դրանցից ևս ձևավորվում է անհատականությունը։

View this post on Instagram

What a beautiful day Mini Monsoon waterfall trek with the crew . . . . . #monsoon #waterfall #trekking #hiking #goa #india

A post shared by Marianna Mukuchyan (@marianna_mukuchyan) on

Բաժանորդները շռայլ հաճոյախոսություններ են արել նրա հասցեին. «Հիասքանչ է։ Գեղեցկուհի։ Այդ խոսքերը հոգուն են կպնում։ Շնորհակալություն սիրո համար»։

«Շատ սեքսուալ ես»․ Իվետա Մուկուչյանը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

Հիշեցնենք, որ Մարիաննա Մուկուչյանը պահանջված ոճաբան ու դիմահարդար է։ Նա աշխատում է Բոլիվուդում և համագործակցում համաշխարհային մեծության այնպիսի աստղերի հետ, ինչպես Այշվարիա Ռայը և Պրիանկա Չոպրան։

32
թեգերը:
դաջվածք, Instagram, Մարիաննա Մուկուչյան, ոճաբան, Լուսանկար, Իվետա Մուկուչյան
Ըստ թեմայի
«Կա երկու Իվետա». նոր տեսահոլովակում հայկական Իվետան է
Իվետա Մուկուչյան, Արսեն Սաֆարյան, Թաթա. ովքեր են հայտարարագրել իրենց եկամուտները
«Աստվածուհի ես». Իվետա Մուկուչյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել