00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նորընտիր նախագահն արդեն որոշել է` առաջինը որ երկիր է այցելելու

© Sputnik / Aram NersesyanНовоизбранный президент Армении Армен Саркисян
Новоизбранный президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը կարևորել է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է իր պաշտոնական առաջին այցը կատարել Մոսկվա, այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

Семья 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Հրապարակվել են Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները

«Ես դեռ նոր եմ ստանձնել նախագահի պաշտոնը: Ես շատ շահագրգռված եմ ամենամոտ ապագայում, որպես ՀՀ նախագահ, այցելել Մոսկվա: ՀՀ ղեկավարներն ավանդաբար առաջին պաշտոնական այցերը կատարում են հենց Մոսկվա», — ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում:

Սարգսյանը նաև ուշադրություն է դարձրել Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում, ինչպես նաև այլ բազմակողմանի հարթակներում, ինչն էապես հարստացնում է հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրը: Հարաբերությունների զարգացման մեջ, ըստ նրա, էական տեղ է հատկացված նաև Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջտարածաշրջանային համագործակցությանը:

Заключительное предвыборное мероприятие РПА (31 марта 2017). Ереван - Sputnik Արմենիա
Քաղաքականություն հայկական ձևով. Սարգսյանը հեռացավ, կեցցե՛ Սարգսյանը

«Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել են, նոր որակ ու տեմպ են ստացել, համալրվել են նոր ուղենիշներով ու շեշտադրումներով: Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների ղեկավարների մակարդակով պետական փոխայցեր են տեղի ունեցել հենց վերջին տասնամյակի ընթացքում», — ասել է Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր։

Միաժամանակ, նախագահի կարծիքով, իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների հետ մեկտեղ մենք հետագա աշխատանքի հսկայական ներուժ ու լայն դաշտ ունենք: Կարևոր է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամուր, հուսալի պատմական հիմք, փառահեղ ընդհանուր պատմություն ունեն։

«Ուս ուսի տված, միասին կրել ենք մեզ բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները: Այդ ավանդույթները պետք է հոգատարությամբ պահպանենք, հարստացնենք ու անընդհատ բազմապատկենք», — ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկային շփումների ընդլայնմանը, մեր քաղաքացիների շփումներին, հատկապես՝ երիտասարդության: Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որ արդեն տարուց ավելի գործում է, էապես հեշտացրել է այդ շփումը:

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ուր են կորել Արմեն Սարգսյանի միլիոնները. նոր նախագահի ունեցվածքը

Սարգսյանի համար Ռուսաստանը նախևառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը:

«Ռուսական մշակույթը, արվեստը, գրականությունը Հայաստանի բազմաթիվ սերունդների և, մասնավորապես, ինձ համար եղել և մնում են ոգեշնչման աղբյուր, դրանք կարևոր դեր են խաղացել աշխարհայացքի ձևավորման գործում: Իմիջիայլոց, ես շատ բանի համար պարտական եմ խորհրդային իրականությանը, մասնավորապես՝ իմ կրթության և իմ գործունեության առաջին քայլերի համար: Հպարտությամբ հիշեցնեմ, որ 1984-85 թթ-ին ես եղել եմ միակ խորհրդային գիտնականը, ով դասավանդել է Քեմբրիջում: Եվ երբ ես մտածում եմ ֆիզիկայի մասին, մինչ այժմ մտածում եմ ռուսերեն լեզվով», — ասել է Սարգսյանը։

Որպես ՀՀ նախագահ Սարգսյանն իր խնդիրն է համարում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մարդկային շփումների զարգացումը:

Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 9-ին տեղի է ունեցել մարտի 2-ին խորհրդարանի կողմից ընտրված ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։

Լրահոս
0