Արա Բաբլոյան

Վարչապետի ընտրության օրը հստակ է. այս մասին հայտարարություն է արել Բաբլոյանը

121
(Թարմացված է 10:43 10.04.2018)
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, թե երբ կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱԺ-ի պաշտոնական կայքում։

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀԿ-ն մտադիր է ապագա վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այդ մասին երեկ ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ նորընտիր վարչապետը կառավարությունը ձևավորելու համար առավելագույնը 15 օր ժամանակ ունի. հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին պետք է առաջարկի 3 փոխվարչապետների և 17 նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ պետք է նշանակումներ անի, կա՛մ անհամաձայնության դեպքում դիմի Սահմանադրական դատարան:

121
Ըստ թեմայի
Հայաստանի նոր վարչապետը երկու նստավայր կունենա
Վարչապետը սուպե՞ր է, թե՞ պատասխանատու. ընդդիմությունն ու իշխանությունը տարակարծիք են
Մեկ հուշարարի Հայաստանը. ի՞նչ դեր են նախատեսել Կարեն Կարապետյանի համար