ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը

Ուր են կորել Արմեն Սարգսյանի միլիոնները. նոր նախագահի ունեցվածքը

278
(Թարմացված է 22:48 09.04.2018)
Այսօր՝ ապրիլի 9-ին, Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պարտականությունները` դառնալով նոր հանրապետության թվով 4-րդ ղեկավարը։

Մինչև այս` 2013 թ.-ի սեպտեմբերի 27-ից, նա զբաղեցում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Այս տարվա ապրիլի 5-ին նա ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը` Հայաստան վերադառնալու և նախագահի պաշտոնը ստանձնելու համար։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում ներկայացված է Արմեն Սարգսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը` 2013 թվականից սկսած, երբ նա նոր էր դեսպան նշանակվել։

Ներկայացված տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ 2013 թվականին դեսպանի պաշտոնում նշանակվելու օրվանից Արմեն Սարգսյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 անհատական բնակելի տուն` հողամասով առանձնատուն և 2 բնակարան։ Նրա դրամական միջոցներն այդ օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն եվրո։

2014 թվականին Արմեն Սարգսյանն, ըստ հայտարարգրի, ձեռք է բերել Range Rover 4.4 L V8 մակնիշի ավտոմենքենա՝ 70․000 ֆունտ ստեռլինգ արժողութամբ (մոտ 47 միլիոն դրամ): Հարկային տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 600 հազար եվրո։

2015 թվականին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 6 միլիոն 150 հազար եվրո։ Ուրիշ նոր գույք հայտարարագրված չէ։

2016 թվականին նորանշանակ նախագահի ֆինանսական կարողությունը կազմել է 5 միլիոն 700 հազար եվրո։

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, որի գույքն ու կարողությունը նույնպես հայտարարագրված են, 2013 թվականի տարեսկզբին 950 հազար եվրո դրամական միջոց է ներկայացրել, իսկ տարեվերջին՝ 930 հազար եվրո։

Ըստ տարեկան հայտարարագրերի` նրա դրամական միջոցներն աստիճանաբար նվազել են։ 2014 թվականին նա 900 հազար եվրո է հայտարարագրել, 2015-ին՝ 850 հազար եվրո, 2016-ին` 780 հազար եվրո։

Նախորդ և այս տարիների համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նոր տվյալներ դեռևս հրապարակված չեն։

278
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (51)
Ըստ թեմայի
Հրապարակվել են Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները
ՀՀ նոր նախագահը Հայաստանի ու Արցախի ապագայի նոր բանաձև ունի
Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնեց ներկա ու պաշտոնաթող նախագահներին
Հայաստանի նախագահի երդմնակալությանը Ռուսաստանը ներկայացնում է Միխայիլ Շվիդկոյը
Նոր նախագահի տիկինը կհետևի Ռիտա Սարգսյանի օրինակին