Վիրահատություն

Որքան շուտ, այնքան լավ. գերմանացիներն ուզում են հայերի հետ հեռաբժշկություն զարգացնել

104
Բժիշկ Յուրգենսը վստահ է, որ հայ բժիշկները գերմանացի գործընկերներին ցույց տալու բան ունեն։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Գերմանացի ուռուցքաբանները ցանկանում են հայ գործընկերներին միացնել հեռաբժշկության ցանցին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Գերմանիայի Մյունսթերի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Հերիբերտ Յուրգենսը Երևանի պետական բժշկական համալսարանում ուռուցքաբանության հարցերի վերաբերյալ համաժողովի ընթացքում։

Հայ-գերմանական համաժողովին մասնակցելու համար Գերմանիայից և Ավստրիայից ավելի քան 10 բժիշկ ժամանել են Երևան։

«Ցավոք, միշտ չէ, որ հայ բժիշկների ձեռքի տակ նոր տեխնոլոգիաներ են լինում։ Բայց բոլորի գիտելիքները շատ բարձր են։ Ուստի փորձի փոխանակումն օգտակար է ոչ միայն նրանց, այլ նաև մեզ։ Մեզ նույնպես հետաքրքիր է, թե ինչպիսի մասնագիտական ձեռնարկներ են ընդունված բժիշկների համար, ախտորոշման և բուժման ինչ սարքեր կան, ինչի կարիք կա», — ասաց նա։

Բժիշկ Յուրգենսը մասնագիտացել է մանկական ուռուցքաբանության ոլորտում։ «Հայաստանում երեխաների մոտ այդ հիվանդության նկարագրության դեպքերն այդքան էլ շատ չեն։ Մենք ուզում ենք հաղորդել այդ գիտելիքները։ Հուսով եմ` այդպես մենք մի քիչ առաջ կգնանք մեր պայքարում», — հայտարարեց նա։

Եկող տարում գերմանացի բժիշկները ցանկանում են ուռուցքաբանության գարնանային դպրոց անցկացնել Հայաստանում։ Նրանք հույս ունեն, որ այդ հարցում կօգնի ԳԴՀ առողջապահության նախարարությունից։

Մի քանի տարի առաջ նախարարությունը սկսել է աջակցել Հայաստանում ուռուցքաբանական բժշկությանը, այստեղից բժիշկներ է ընդունել վերապատրաստելու համար։ Բժիշկ Յուրգենսն այդ ժամանակ է ծանոթացել հայ բժիշկների մակարդակին։

«Իսկ հիմա մենք ցանկանում ենք հեռուն գնալ և այստեղ գարնանային դասընթացներ անցկացնել բժիշկների համար», — հավելեց Յուրգենսը։

Սովորաբար նման դասընթացներն անցկացնում են ամռանը, բայց ողջամիտ գերմանացիները որոշել են` որքան շուտ, այնքան լավ հայ բժիշկների ու հիվանդների համար։

«Հույս ունենք համոզել մեր նախարարությանը», — ժպտաց գիտնականը։

104
Ըստ թեմայի
Խնդրեց չլացել, շարունակել ապրել հանուն հայրիկի ու քրոջ. երբ մանկական քաղցկեղը դատավճիռ է
Ինչո՞ւ է քաղցկեղը «երիտասարդացել» Հայաստանում. մասնագետների մեկնաբանությունները
Հակոբյան. ««Քաղցկեղը դատավճիռ է» արտահայտությունը 21–րդ դարում արդիական չէ»
Քաղցկեղը սրընթաց երիտասարդանում է. ինչ են մտածում փորձագետները