00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նախագահի նոր տունը Կոբզոնն ամառանոց է անվանել, Շառլ Ազնավուրը գիշերել է այնտեղ

© Sputnik / Asatur YesayantsРезиденция Президента Армении
Резиденция Президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կայացավ Հայաստանի չորրորդ նախագահի երդմնակալության արարողությունը, և նա ստանձնեց իր պաշտոնը` թող որ, ըստ նոր Սահմանադրության, լիազորությունների ու պարտավորությունների զգալի սահմանափակումներով։ Որոշված է նաև նախագահի նստավայրը` ՀՀ կառավարության ընդունելությունների նախկին տունը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Երևանի գլխավոր պողոտայի վերջում գտնվող տունը կառուցվել է ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծով։ Սաֆարյանը հայ մեծանուն ճարտարապետներից է, նա Երևանում, Գյումրիում ճարտարապետական առումով նշանավոր ու աչքի ընկնող շենքերի ու համալիրների հեղինակն է, նրան է պատկանում նաև Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի հայկական սրահի նախագիծը։

Семья 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Հրապարակվել են Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները

Այդ շենքը` որպես հանրապետության ղեկավարների առանձնատուն, կառուցվել է Գրիգոր Հարությունյանի համար, որը 1937 թվականին նշանակվել էր Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար։ Այստեղ Հարությունյանը ապրել է և աշխատել։ Այստեղ էլ նա հեռացել է հանրապետության բարձրագույն պաշտոնից ու դարձել կոլտնտեսության նախագահ։

Այն ժամանակ շենքը «Հարությունյանի ամառանոց» էին անվանում։ Եվ, իրոք, քաղաքի կենտրոնում գտնվող համալիրը կանաչի մեջ էր թաղված ու ավելի շատ քաղաքամերձ հանգստյան տուն էր հիշեցնում։ Առաջին գծից մի փոքր հեռու «Հարությունյանի ամառանոցը» շրջապատված էր այգիներով, որոնք այն ժամանակ Երևանի համար հազվադեպ էին։

1953 թվականին Ստալինի մահից հետո Խրուշչովն ու Մալենկովը դժգոհ էին Հարությունյանից, որն անցել էր ճնշումների (նաև պատերազմի) միջով։ Առաջին քարտուղարին պաշտոնից հեռացրեցին Մոսկվայում կուսակցական պլենումի ժամանակ «կադրերի սխալ ընտրության համար», հավանաբար այլ պատրվակ չկար։ Հենց միայն ձևակերպումը վկայում է այն մասին, որ պատրվակը շինծու էր։

«Հարությունյանի ամառանոցը» երկար դատարկ չմնաց. որոշում կայացվեց այն վերածել Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի ընդունելությունների տան։

Հսկայական երկրի մայրամուտին` մոտ 1985 թվականին (այն ժամանակ դեռ ոչ ոք չէր պատկերացնում, թե որքան մոտ է պետության փլուզումը) տունը սկսեցին համալիրի վերածել։ Նոր նախագծի հեղինակը հայտնի ճարտարապետ ու երաժիշտ Արթուր Մեսչյանն էր։ Հայաստանի անկախության հռչակումից հետո համալիրը շարունակեց իր առաքելությունը կատարել։

Այստեղ բարձրաստիճան հյուրերի էին ընդունում, տարատեսակ կառավարական ու պետական միջոցառումներ էին անցկացվում։ Սպասարկման որակը միշտ շատ բարձր էր, ուրիշ ինչպե՞ս էր հնարավոր ընդունել, օրինակ, Լեոնիդ Բրեժնևին ու Ինդիրա Գանդիին։ Ասում են` հյուրախաղերով երևանյան այցելելու ժամանակ Իոսիֆ Կոբզոնն այդ վայրն «առողջարան» է անվանել։ Եվ, իհարկե, Շառլ Ազնավուրը հենց այստեղ էր իջևանում։

Новоизбранный президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Առանց տաշի–տուշիի. Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո խնջույք կանեն

Իհարկե, ամբողջ տարածքը հատուկ ռեժիմով հսկողության տակ է։ Անվտանգության հատուկ միջոցառումներն ու անձնակազմի մատուցած բարձրագույն ծառայությունների և վարքագծի կարգը ենթադրում էին, որ անձնակազմի շփումը բարձրաստիճան հյուրերի ու համաշխարհային մեծության հայտնի մարդկանց հետ նվազագույն լինի` բարևել, դիմավորել, ճանապարհել, լսել խնդրանքը և կատարել:

Իհարկե, համալիրը նախագահի նստավայր դարձնելու համար անհրաժեշտ էր այն որոշակի փոփոխությունների ենթարկել` տեխնիկական փոփոխություններ անել ենթակառուցվածքում, համապատասխանեցնել այն նոր պահանջներին։ Հենց այդ նպատակով էլ վերջերս շենքը վերանորոգվեց։

Հնարավոր է` այժմ, երբ ընդունելությունների արդեն նախկին տունն ընդունեց նոր «բնակչին», խիստ գաղտնիության շղարշը կբացվի։ Երկրի նախագահն իր հյուրերին ընդունելու է այդտեղ` մասնավորապես օտարերկյա հյուրերին, իսկ ԶԼՄ-ները սովորաբար լուսաբանում են նման միջոցառումները։ Այնպես որ, հնարավորություն կա տեսնելու` ինչ կա բարձր պատից այն կողմ։

Լրահոս
0