Արմեն Սարգսյան

Անգլիայի թագուհին շնորհավորել է ՀՀ նախագահին

50
(Թարմացված է 15:03 09.04.2018)
Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հույս է հայտնել, որ կշարունակվի երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, թագուհու շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ ԱԺ մարտի 2-ի նիստում, պաշտոնը ստանձնել այսօր` ապրիլի 9–ին, ԱԺ հատուկ նիստում` նախագահական երդում տալով ծառայել Հայաստանին ու հայ ժողովրդին։

50
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (51)
Ըստ թեմայի
Որդուն կորցրած մայրն օրհնեց Սարգսյանին. նոր նախագահը պահպանեց Սերժ Սարգսյանի ավանդույթը
Նոր նախագահի տիկինը կհետևի Ռիտա Սարգսյանի օրինակին
ՀՀ նոր նախագահը երդվեց. կարգն անփոփոխ է, տեքստը` փոխված
1–ին անգամ է ու աննախադեպ. Ռուստամյանը` նախագահի երդմնակալության մասին